Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Կոտայքի մարզից ռեյտինգայինով առաջադրվելու է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի տղան, ով «Մետրոպոլ» հյուրանոցի սեփականատերն է և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի փեսան:Ինքը՝ Անդրանիկ Մանուկյանը չի հերքել, որ իր տղան առաջադրվելու մտադրություն ունի:
Այս առթիվ Tert.am-ը մի քանի հարց ուղղեց Անդրանիկ Մանուկյանին:
-Պարո՛ն Մանուկյան, հաշվի առնելով Ձեր տղայի բարեկամական կապերը ԲՀԿ հիմնադրի հետ՝ հնարավո՞ր է, որ նա ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով մասնակցի խորհրդարանական ընտրություններին, թե՞ այնուամենայնիվ ՀՀԿ-ի ցուցակ է մտնելու:
-Բայց ցուցակները կազմվե՞լ են արդեն: Հարցրեք իմ տղային: Երբ որ իմ տղան կորոշի, որ պատգամավոր է դառնում, պատգամավորության թեկնածու կդառնա, էդ ժամանակ կիմանաք՝ ինքը որ ցուցակով է: Ի՞նչ է նշանակում՝ որ քաղաքական ուժի հետ: Իմ տղան հասուն մարդ է: Փեսա-աներ հարաբերությունը որևէ կապ չունի քաղաքական հարցերի հետ: Երբ որ իմ տղան կերևա որևէ ցուցակում, կիմանաք:Երբ որ կորոշվի էդ հարցը, կիմանաք, և նա հասուն մարդ է, ինքը որոշում է իր անելիքը: Իմ ընտանիքը մյուսների պես չի, ինչպես որ գրում են, թե՝ պապայի օգնությամբ գնում է, պատգամավոր է դառնում:
-Պարոն Մանուկյան, մյուս կողմից՝ Ձեր տղան հանրությանը հայտնի չէ իր գործունեությամբ: Առանց Ձեր կամ Գագիկ Ծառուկյանի օգնության ի՞նչ շանսեր կունենա:
-Եթե կդնի, կիմանաք՝ ինչ շանսեր կունենա, եթե չի դնի, չեք իմանա: Դուք զանգահարել եք դեսպանին, քաղաքական հարցեր եք տալիս: Ինքը հասուն մարդ է, գործարար, զանգեք իրեն, ինքը Ձեր ամեն հարցին կպատասխանի:
-Ասել է թե՝ Դուք Ձեր տղային չե՞ք պատրաստվում աջակցել:
-Ո՞ր մի հայրն իր տղային չի աջակցում, կա՞ տենց մարդ, որ իր տղային չի աջակցել: Ես չեմ ասում, որ իմ տղային չեմ ցանկանում աջակցել: Բոլոր հնարավոր միջոցներով, ինչ հնարավորություն որ ունեմ, աջակցելու եմ, իհարկե:
Ավելին` այստեղ:
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
11:06 16.06.25
10:57 16.06.25
10:43 16.06.25
11:44 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03