Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող է ընտանիքի ճնշման ներքո որոշում ընդունած լինել այն մասին, որ վերստին չի առաջադրվելու երկրի նախագահի պաշտոնում։
Օլանդի մերձակա շրջապատի անդամներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ քչերն էին տեղյակ Ֆրանսիայի նախագահի այդ որոշման մասին, և որ նախագահի շրջապատը դրա մասին իմացել է այն բանից ժամեր առաջ, երբ Օլանդն իր որոշման մասին հայտարարեց տեսախցիկների առջև։
Օլանդի փաստաբան Պիեռ Մինյարը հայտարարել է, որ նախագահի տվյալ որոշման վրա կարող են ազդած լինել նրա երեխաները և նրանց մայր Սեգոլեն Ռուայալը. «Սեգոլեն Ռուայալը հրապարակավ հասկացնել է տվել, որ նա չէր ցանկանա, որպեսզի նա՝ Օլանդը, գնա նախագահական երկրորդ ժամկետին»։
Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի գարնանը։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ սա վերջին տասնամյակներում առաջին դեպքն է, որ գործող նախագահը չփորձի վերընտրվել զբաղեցրած պաշտոնում։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55