ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 28.11-02.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.03 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 1.3 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում՝ 550.0 հազ. դրամով և հաշվարկվել է 1.3 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հատված 9 ծառերի և 3.3խմ թափուկ վառելափայտի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 224.4 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 108.0 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել է 126.75 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթը ընթացքի մեջ է:
Սյունիքի տարածքային բաժինը Ոստիկանության Կապանի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է 0.7 խմ կտրտված փայտանյութ:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հատված 9 ծառերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 801.24 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 81 հատ /73.0կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որսված 2 այծյամ, որից՝
Սյունիքի տարածքային բաժինը Ոստիկանության Կապանի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է որսագողության դեպք՝ որսված 2 այծյամ, մորթազերծված և կտրտված վիճակում, ընդհանուր 15.8կգ քաշով: Նյութերը գտնվում են հետաքննության մարմնում:
Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 61 հատ (61.0 կգ) «սիգ» թարմ ձուկ, ինչը հանձնվել է Գիշերօթիկ դպրոցներին:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 20 հատ /12.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Վայոց ձորի տարածքային բաժինը Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսության 1 դեպք, հաշվարկվել է 10.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է քրեական գործ:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից որսագողության դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է
200.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 130.0 հազ.դրամով. որից՝
Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 11 վարչական տուգանքի որոշում 850.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով և վնասի փոխհատուցման 7 որոշում՝ 424.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.4 մլն. դրամ:
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01