Tert.am-ի հետ զրույցում ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադառնում է Հայաստանում այն սպասելիքներին, որ մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը, ու մայիսի 10-ին` Իլհամ Ալիևի ծննդյան օրը, Ադրբեջանն անցնելու է հարձակման: Ի պատասխան` նա համոզմունք է հայտնում, որ Ադրբեջանի բանակն այսօր չի կարող լուծել այն քաղաքական խնդիրը, որը դրել է Ալիևը բանակի առաջ, ապա ավելացնում.«Իլհամ Ալիևի ծնունդը կսկսենք «նշել» արդեն մայիսի 9-ի մեր միջոցառումներով, մեր բանակի տոնին նվիրված միջոցառումներով»:
- Պարոն Աղաբեկյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչելը կհանգեցնի աղետալի հետևանքների:
-Իմ անձնական կարծիքը հաճախ եմ բարձրաձայնել, առ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրող մեր քաղաքացիների անվտանգությունն ամբողջական երաշխավորված կարելի է համարել, եթե Ղարաբաղը դառնա միջազգայնորեն ճանաչված երկիր: Այդ թվում` ճանաչի ԼՂ-ն նաև Ադրբեջանը, դա միանշանակ է: Ինչ վերաբերում է միակողմանի ճանաչման կամ չճանաչմանը, Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը պետք է մի օր սկսվի: Եվ կարծում եմ, որ այդ մի օրը սկսվելը պետք է տեղի ունենար հենց Հայաստանի Հանրապետության կողմից: Այն, որ պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանը ճանաչեր 1994 թ. զինադադարից հետո կամ դրանից հետո ընթացող ռազմական գործողությունների ժամանակ, դա փաստ է: Դա տեղի չի ունեցել և մեր քաղաքական գործընթացներն ընթացել են այլ ուղղությամբ: Եթե դա տեղի ունենար 1994 թվականին կամ 93 աշնանը, ապա մենք այլ իրականություն կունենայինք: Իսկ այն, որ Հայաստանը պետք է իր բոլոր կարողությունները ներդնի`թիվ մեկ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը, դա միանշանակ է:
-Այն, որ Արցախի ճանաչման մասին ԱԳՆ եզրակացությունը խորհրդարանում է, թե ինչ կարգավիճակով, կերևա առաջիկայում, կարո՞ղ է արդյոք գործիք դառնալ, որ Ադրբեջանը պատերազմ չսկսի:
- Մենք, միանշանակ, պետք է ընդունենք հետևյալը. եթե Ադրբեջանը, որն ամեն օր փորձում է գործողություններ իրականացնել, որոնցով միջազգային հանրությանը համոզի, որ եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղ ճանապարհով չգնա խնդրի լուծմանը` իր ուզած տարբերակով, ապա սկսելու է ռազմական գործողություններ, որոնց հասցեատերն արդեն ոչ միայն միջազգային հանրությունն է, իր երկրի բնակիչներն են, որոնց արդեն տասնյակ տարիներ ապակողմնորոշված պահում է Ադրբեջանի իշխանությունը,ապա ապրիլի 2-ը ցույց տվեց, որ հասցեատերը նաև Լեռնային Ղարաբաղն է: Հիմա. Ադրբեջանի իշխանությունները լավ գիտակցում են, որ եթե փորձ անեն ռազմական գործողությունների վերսկսման և Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, ապա Հայաստանի Հանրապետությունն արդեն դառնում է ամբողջական պատասխանատու և՛ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների առումով, և՛ դրանով արդեն դառնում է կոնֆլիկտի ամբողջական կողմ: Եվ միջազգային հանրությունը գիտակցում է, որ կոնֆլիկտի կողմ Հայաստանը միջազգայնորեն ստորագրված բոլոր պարտավորությունների շրջանակներում կատարելով դրանք` ունի նաև իրավունք, որովհետև մասնավորապես, հենց ՀԱՊԿ ու ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը գալիս է մեզ համոզելու, որ իրականում այդ գործընթացը, ցավոք սրտի, այսօր կարող է միայն լինել որպես զսպման մեխանիզմ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03