Պոլսահայ լրագրող, «Ակօս» պարբերականի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստն անակնկալ կերպով ընդհատվել է՝ գործը վարող դատախազներից մեկի ձերբակալության պատճառով, գրում է «Ակօսը»։
Նախօրեին կայացած հերթական դատական նիստի ընթացքում մեղադրյալներից Ռամազան Աքյուրեքի պաշտպանական ճառի ընթացքում նիստը վարող դատախազը նախ 5 րոպեանոց ընդմիջում է հայտարարել, այնուհետև հայտարարվել է, որ դատական նիստը հետաձգվում է երկու ժամով:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նույն ժամերին ձերբակալվել է Դինքի սպանության գործով դատավարությունը վարող դատախազներից Բունյամին Քարաքաշը, որն այդ օրը նիստին չի մասնակցել:
Քարաքաշը մեղադրվում է Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժմանն անդամակցելու համար:
Նշենք, որ գյուլենականների հետ կապերի համար մեղադրվում են նաև Դինքի սպանության գործով հիմնական ամբաստանյալները, այդ թվում և նախօրեին իր պաշտպանական ճառով հանդես եկած Ռամազան Աքյուրեքը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44