Թուրք դատախազը պահանջել է կարճել թուրքական «Մավի Մարմարայի» վրա իսրայելցի զինծառայողների հարձակման վերաբերյալ դատական գործը: Այս մասին գրում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը:
Ստամբուլի ծանր հանցագործությունների քրեական թիվ 7 դատարանում կայացած նիստի ընթացքում մեղադրյալներին ներկայացրել են իրենց փաստաբանները: Գլխավոր մեղադրյալներ հանդիսացող Իսրայելի ԶՈՒ-ի նախկին գլխավոր շտաբի պետ Ռաու Ալուֆ Գաբիել Աշհնազը, հետախուզության պետ Ամոս Յադլինը, ռազմածովային ուժերի հրամանատար Էլիյեզեր Ալֆրեդ Մարոմը և ռազմաօդային ուժերի հրամանատար Ավիշայ Լևին նիստին ներկա չեն գտնվել:
Հիշեցնենք, որ 2010թ. Իսրայելի ռազմածովային ուժերը կալանել են «Ազատության տորմիղի» 6 նավերը, որոնք հումանիտար օգնություն էին տանում իսրայելական ուժերի կողմից շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված: Իսրայելի զինուժի գործողությունների հետևանքով թուրքական նավում մահացել է 9 հոգի: Այս միջադեպից հետո պաշտոնական Անկարան դիվանագիտական հարաբերությունները հասցրել էր նվազագույնի և սառեցրել ռազմական և առևտրային ոլորտում կնքված պայմանագրերը:
Դատախազն իր այս պահանջը հիմնավորվել է այն հանգամանքով, որ երկու երկրների միջև դեպքի վերաբերյալ փոխհատուցման մասին պայմանագիր է արդեն ստորագրվել:
Մեղադրող կողմը մերժել է դատախազի պահանջը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրող կողմը նրանց համար առանձնակի դաժանությամբ սպանության մեղադրանքով 9 անգամ ծանր ռեժիմի ցմահ բանտարկություն էր պահանջել:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44