Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանում է տարբեր հարցերի:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի մասին բոլորն են խոսում, և ամենալավ պայքարի ձևը միջավայր փոխելն է:
«Չգիտեմ մի վարչապետ կամ կառավարություն, որ ասեն՝ պայքարո՞ւմ ես, ասի՝ չէ, չեմ պայքարում»,-ասաց նա:
Կարեն Կարապետյանը նշեց, թե չի կարծում, որ հակակոռուպցիոն կառույց ստեղծելով՝ կոռուպցիան կվերանա, եթե չփոխեն միջավայրը:
«Միջավայրը փոխելու համար պետք է մրցունակ, արդար դաշտ ստեղծենք բիզնեսում, հնարավորինս թափանցիկ լինի գնումների, վարկային միջոցների տրամադրման համար. եթե միջավայրը փոխում ենք, կոռուպցիայի համար դժվար է դառնում, դա կոռուպցիայի դեմ ամենալավ պայքարն է»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ կառավարության անդամներից մեկը կամ մի քանիսը բիզնեսի սեփականատեր են, ընդ որում այն ոլորտում, որտեղ ղեկավարում են, վարչապետն ասաց, թե պարզ է, որ պետական ծառայողը դա պետք է բացառի, որովհետև կա շահերի բախում:
«Բայց այսօր, գիտեք, որ պետական ծառայողի վարձավճարներն այնպիսին են, որ չենք կարող լավ ծառայողի ընդգրկել»,-ասաց նա:
Նա համաձայնեց, որ կառավարության անդամների մեջ մարդիկ կան, որոնց հրավիրել է և ովքեր բիզնեսի հաջողակ կառավարիչներ են:
«Ես վստահ եմ իրենց մաքրության վրա և վստահ եմ, որ պետական ատյանը չեն օգտագործելու իրենց բիզնեսը լոբբինգ անելու կամ պաշտոնը չեն օգտագործելու անձնական հարստացման համար: Բայց ինձ պետք է մարդ գա, ով, ժողովրդական խոսքով ասած, աչքը աջ ու ձախ չնետի»,-ասաց նա և նշեց, որ ի վերջո պետք է գան այնպիսի պետական համակարգի, որ պետական ծառայողի աշխատավարձը լինի մոտիվացնող, որ նա արժանապատիվ քայլեր իրականացնի:
Հարցին, թե Կարեն Կարապետյանը գիտի՞ պաշտոնի գալու այսօրվա մոտիվացիան որն է, վարչապետը պատասխանեց. «Կարծում եք՝ ես ամենավատ ինֆորմացվա՞ծն եմ»։
Կարեն Կարապետյանը խոսեց նաև անկախ դատական համակարգի անհրաժեշտության մասին, որ պետք է քայլեր ձեռնարկել, իրականացնել բարեփոխումներ:
«Ինչքան մոտ ժամանակ դա կարող ենք անել, չեմ կարող ասել, բաց որ հստակ պահանջ կա, դա փաստ է»,-ասաց նա:
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01