Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որով նախագահը կոչ էր արել երկրում սկիզբ առած տնտեսական ճգնաժամն ու ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը հաղթահարել զանգվածային կերպով դոլարները թուրքական լիրայով փոխանակելով, գրում է diken.com.tr-ը։
Հիշեցնենք, որ Էրդողանն օրեր առաջ կոչ էր արել Թուրքիայի ժողովրդին իրենց «բարձի տակի դոլարները փոխանակել թուրքական լիրայով», իսկ թուրք գործարարներին՝ գործարքներ կատարել միայն թուրքական լիրայով:
«Դոլարը մանրող մարդ եք փնտրում, այն կոշիկի տուփերում դոլարներ կուտակողին գտեք, նրան ասեք: Այն որ զանգահարում, ասում էր «Տղաս, դոլարները մանրեցի՞ր», նա էլ ասում էր, թե «Ոչ հայրիկ, դեռ մի քիչ մնացել է», նա էլ հարցնում էր «Որքա՞ն է մնացել», ասում էր «Մի 30-40 մլն եվրո դեռ մնացել է»: Հիմա ինչո՞ւ չես ասում «Տղաս, գնա դոլարը մանրիր», ժողովրդին ես ասում: Ժողովրդի ձեռքին, եվրոն էլ մի կողմ, անգամ թուրքական լիրա չի մնացել», - ասել է Քըլըչդարօղլուն:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացրել երկրի այդ ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալ Էրդողանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որը տեղադրվել էր համացանցում։
Ձայնագրությունից պարզ էր դառնում, որ Թուրքիայում «Մեծ կաշառք»-ի գործով սկանդալային ձերբակալությունների օրը՝ դեկտեմբերի 17-ին, վարչապետ Էրդողանը զանգահարում է որդուն և տեղեկացնում նախարարների որդիների ձերբակալությունների մասին։
Էրդողանը որդուն նախազգուշացնում էր, որ թաքցնի ողջ գումարն ու պահի ապահով վայրերում։ Նա տղային խորհուրդ է տալիս եղբորն ու հորեղբորը նույնպես զգուշացնել, որ նույն կերպ վարվեն։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55