2017-ի հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ սփյուռքի ներկայացուցիչները դիտորդական առաքելություն կիրականացնեն: Այս մասին դեկտեմբերի 5-ին «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնել է կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը: Նա մանրամասնել է, որ սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից ստեղծված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության ստորագրահավաքին արդեն իսկ հազարավոր հայեր են միացել:
«Շատ համախոհ հայերի հետ ձեռնարկել ենք դիտորդական նախաձեռնություն, որի նպատակն է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստան բերել սփյուռքի մեր հայրենակիցներին, թույլ տալ մասնակից լինել Հայաստանի քաղաքական գործընթացներին, սեփական ներդրումն ունենալ ավելի ժողովրդավարական, օրենքի երկիր կառուցելու գորրծում»,- «Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով քննարկմանն ասել է Արսինե Խանջյանը, մեջբերում է Panorama.am-ը:
Խանջյանը մանրամասնել է, որ Հայաստանում, սփյուռքում արդեն մի քանի կազմակերպված խումբ աշխատում է նախաձեռնության իրականացման ուղղությամբ, ստանում են հայտեր ամբողջ աշխարհի սփյուռքահայերից:
«Նրանց կտրամադրվեն անհրաժեշտ գիտելիքներ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականցելու համար, կլինի հստակ ծրագիր, որը կհամակարգի նրանց գործունեությունը Հայաստանում»,- տեղեկացրել է բանախոսը:
«Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը հիմնական խումբը ձևավորված է սփյուռքում, Հայաստանում ճանաչված մշակութային գործիչներից, նաև հազարավոր հայեր են իրենց զորակցությունը հայտնել նախաձեռնությանը:
Արսինե Խանջյանը նշում է՝ արդեն ժամանակն է, որպեսզի սփյուռքահայերը գործուն մասնակցություն ունենան հայաստանյան իրադարձություններին, օգտագործեն սփյուռքում ունեցած ռեսուրսները, կապերը:
«Տարեցտարի մտահոգիչ են դառնում Հայաստանում գրանցված տնտեսական ցուցանիշները, քաղաքական անառողջ մթնոլորտը, մարդու իրավունքների ոտնահարումները, արդարադատության բացակայությունը, արտագաղթը: Այս ամենը մեծ մտահոգություններ են առաջացրել նաև սփյուռքում»,- ասել է նա:
Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցող ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատարը Սերժ Թանկյանն էլ մտահոգիչ է համարել այն փաստը, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել է ընդամենը 4400 քաղաքացի:
Aysor.am-ը գրում է՝ վերջինս ընդգծել է՝ այս թիվը պայմանավորված է նրանով, որ սփյուռքահայերը կտրված են Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից:
«Մեզ համար շատ կարևոր է ստորագրողների հայ լինելը: Այս հանգամանքն արդեն նվազեցնում է ստորագրողների թիվը: Բացի այդ, սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի սոցիալական, տնտեսական, քաղաքական իրադարձություններից: Սա շատ կարևոր է մեզ համար` հասկանալ, որ Հայաստանն ու սփյուռքն ավելի շատ են անջատված, քան մենք պատկերացնում էինք», - ասաել է նա՝ հավելելով, որ սփյուռքահայերը բավականաչափ պատկերացումներ չունեն Հայաստանի իրադարձությունների մասին:
Հայաստանում Սփյուռքի դերակատարության հարցը բարձրացվեց 2016-ի սեպտեմբերին, երբ 20 հայտնի հայ՝ հիմնականում Սփյուռքից, հրապարակեցին «Արդարություն Հայաստանում» խորագրով դիմումագիր change.org կայքում՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին արմատական փոփոխություններ իրականացնել երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական քաղաքականության մեջ: Ստորագրահավաքի նախաձեռնողների թվում են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Ալեքս Օհանյանը, Քրիս Բոհջալյանը, Հասմիկ Պապյանը և Սեպուհ Սիմոնյանը: Նրանք պահանջում են վերջ դնել «կոռուպցիային, մենաշնորհներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին»:
PanARMENIAN.Net
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01