ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նախարարին է ներկայացրել պատվիրակության ներկայացուցիչներին և ընկերության գործունեության հիմնական ուղղությունները:
Հայաստանում Գերմանիայի դեսպանը նշել է, որ իրենք ուշի-ուշով հետևում են ՀՀ նոր Կառավարության քաղաքականությանը և ողջունում դրա տնտեսական ուղղվածությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցել կայուն տնտեսական զարգացմանը:
GIZ-ի Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացման ծրագրի ղեկավար Մարիտա Ռիդելը ներկայացրել է 2013-2016թթ. ծրագրերի շեշտադրումները, որոնցից մեկը, օրինակ, սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմանն ուղղված աջակցությունն է:
Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` բարձր գնահատելով Գերմանիայի կառավարության կողմից տրվող թ´ե ֆինանասական և թ´ե տեխնիկական աջակցությունը: Նախարարը ցանկություն է հայտնել ապահովելու համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը, մասնավորապես կայուն տնտեսական զարգացման և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը տրվող աջակցության համատեքստում: Նախարարն առաջարկել է առաջիկայում նախաձեռնել մի քանի հանդիպում` հետագա ծրագրերը մանրամասն քննարկելու համար:
Նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հյուրերի ուշադրությունն է հրավիրել ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարին, որը նպաստելու է նոր ներդրումային ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին` սահմանելով ներդրումային այն հիմնական ուղղությունները, որոնք կաշխուժացնեն ոլորտը: Նախարարի տեղակալն առաջարկել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը ներգրավվել այս գործընթացում` մեկ միասնական գործիքով աշխատանքներն իրականացնելու համար:
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01