Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան՝ առաջինը տարածաշրջանում ստացել է հրավերք դառնալու ԵՄԱ ասոցիացված անդամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Եվրոպական մանկաբուժական ակադեմիան (ԵՄԱ) մասնագիտական առաջատար կառույցներից մեկն է, որը միավորում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի մանկաբույժներին:
Դեկտեմբերի 2-ին և 3–ին ԵՄԱ գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցել է ասոցիացիայի գլխավոր քարտուղար, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը: Նիստերի ընթացքում քննարկվել են ոլորտի մի շարք հարցեր: ԵՄԱ պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել Դեռահասների առողջության և արդյունավետ օգնության եվրոպական ցանցի հետ, որին հայաստանյան մասնագետները մասնակցում են 2006 թվականից: Իմունականխարգելմանը նվիրված նիստին զեկուցվել է, որ համացանցում անհիմն տեղեկությունների տարածման հետևանքով մի շարք զարգացած երկրներում, (օրինակ` Ֆրանսիա) վերջին տարիներին գրանցվում են կարմրուկի բռնկումներ, ինչից Հայաստանը կարողանում է զերծ մնալ` Իմունականխագելման ազգային ծրագրի արդյունավետ աշխատանքի շնորհիվ:
Արդրադարձ է կատարվել առաջնային և երկրորդային մակարդակում մանկաբույժների աշխատանքի կազմակերպման հարցերին: Նշվել է, որ Եվրոպայի երկրների մեծ մասում առաջնային մակարդակում գործում է խառը համակարգ, երբ երեխաների վարումն իրականացնում են թե՛ ընտանեկան բժիշկները, թե՛ մանկաբույժները:
Կարևորվել է մանուկ պացիենտների վարման էլեկտրոնային համակարգերի ներդրումը, ինչպես նաև համացանցի միջոցով երեխաների առողջության հարցերի ճշգրիտ լուսբանման, ծնողների, երեխաների և դեռահանսերի շրջանում արդյունավետ լուսավորչական աշխատանքների իրականցաման խնդիրները:
Քննարկումների ընթացքում վերոհիշյալ հարցերի շուրջ ներակայացվել են Հայաստանյան փորձը և մոտեցումները, քննարկվել են համագործակցության գործնական քայլեր: Հարկ է նշել, որ Եվրոպական նման կառույցներին անդամակցությունը, քննարկումներին մասնակցությունը հնարավորություն է մասնագիտական համագործակցությունն առավել ամրապնդելու, մանկաբուժական գիտագործնական նորագույն տվյալների հասանելիությունը հայ մասնագետների ապահովելու համար:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55