Մայիսի 8-ից 9-ը լոկ ամսաթիվ չէ,այն լուսավոր ապագայի կերտման խորհդանիշ է
Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։ 1992թ.ի Մայիս 8-9-ը պատմական հիշարժան թվական դարձավ և փառավոր իր տեղը գրավեց հայոց հուշատետրում, երբ Արցախ աշխարհի հինավուրց բերդաքաղաք Շուշին ազատագրվեց հայ ժողովրդի հերոսական զավակների ռազմաքաղաքական բացառիկ սխրանքով։
Մայիսի 8-ին կանխորոշվեց Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը, որոնք ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Նրա հեղինակած «Հարսանիք լեռներում» օպերացիան սկսվեց մայիսի 8-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին:
Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմի համար, քանի որն հենց Շուշիից էին ադրբեջանցիները գնդակածում Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը և շարժվել առաջ:
Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում:
Արցախյան պատերազմի մասնակիցների համար օրը յուրահատուկ նշանակություն ունի, քանզի Շուշիի վերատիրումը հայ ռազմիկների կողմից վերջնականապես հուսալքեց թուրք-ադրբեջանցի զինվորներին:
Հազարամյակների պատմության ընթացքում խաղաղասեր հայ ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ միշտ պատրաստ է անողոք պայքար մղելու բոլոր նրանց դեմ, ովքեր ոտնձգություն կկատարեն մեր Հայրենիքի նկատմամբ, կփորձեն խաթարել մեր ժողովրդի անդորրը:
Թող այսուհետ միայն հաղթանակներն ու հաջողություններն ուղեկցեն Հայաստանին ու հայությանը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34