Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 15 դեպքի մասով: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ զեկուցվել է, որ կազմվել է վարչական 3 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով նախորդ շաբաթ կազմվել է 55 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքները: Զեկուցվել է, որ ավարտվել են մայրաքաղաքի փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները: Հանձնարարվել է մինչև տարեվերջ, ըստ անհրաժեշտության, իրականացնել, մասնավորապես, փոսալցման աշխատանքներ: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ կանաչապատման ձեռնարկություններն իրականացնում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մաքրման, ինչպես նաև ընկնելու վտանգ ներկայացվող ծառերի էտը: Շարունակվում են նաև աշխատանքները փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրման աշխատանքները, ինչպես նաև կուտակված տերևների այրման հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ: Ոչ բավարար գնահատելով, մասնավորապես, այգիներում տնտեսվարողների կողմից վարձակալած տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ տարվող աշխատանքները, քաղաքապետը հանձնարարել է խստացնել հսկողությունն ու, անհրաժեշտության դեպքում, նաև լուծարել նրանց հետ կնքված պայմանագրերը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44