Շատ է խոսվում ՀՀ արտաքին պարտքի և դրա գոյացման պատճառների մասին: Վերջին տվյալներով Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմում է 4 մլրդ 543 մլն դոլար: Սա լուրջ խնդիր է մեր երկրի համար, բայց դրա լրջությունը գնահատելով «սայլը» տեղից չենք շարժի: Պետք է նախ հասկանալ պատճառները: Օրինակ, եթե համաշխարհային ճգնաժամի և դրան հաջորդած տավա ընթացքում արտաքին պարտքի ավելացումը պայմանավորված էր ծախսերի կրճատում և սոցիալական վիճակի սրում թույլ չտալով, ապա վերջին երկու տարիներին՝ տնտեսական ակտիվության խթանման անհրաժեշտությամբ:
Այսպիսով, ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, տարեվերջին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի ՀՆԱ-ի 49 տոկոսին: Հաշվի առնելով 0,4 տոկոսանոց տնտեսական աճի տեմպը՝ արտաքին պարտքի հետագա հախուռն աճը կարող դարնալ ռիկսային: Նմանօրինակ զարգացումներից խուսափելու համար գործադիրն այս հարցում սկզբունքորեն նոր դիրքորոշում է որդեգրել՝ վերցնել առավել ռացիոնալ և արդյունավետ վարկեր և դրանցով իրականացնել ծրագրեր, որոնք կապահովեն չափելի ցուցնիշներ: Այս մասին դոնոր կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Կարեն Կարապետյանը: Նա նշել է, որ պետք է քննարկել ու հաստատել խաղի այն կանոնները, որոնք հետագայում առնչվելու են վարկերի հետ՝ ֆինանսավորող ծրագրերի առաջնահերթությունները որոշելու համար:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ դրսից վարկեր վերցնելը չպետք է դառնա խնդիրներին կարճաժամկետ լուծում տալու հեշտ, բայց վճարման ծանր բեռ և բարդություններ ստեղծող ճանապարհ: Առաջնահերթություն պետք է տալ ենթակառուցվածքների հիմնանորոգման, բիզնեսների վարկավորման ծրագրերի, որոնք կոնկրետ արդյունք են խոստանում, խթան են հանդիսանալու տնտեսական աճի համար: Պետք է հնարավորինս սահմանափակել իրական արդյունք չապահովող՝ խորհրդատվության, տարբեր ոլորտներում կառուցվածքային բարեփոխումների և նմանատիպ այլ ծրագրեի ֆինասավորումը, որոնք փաստացի չափելի արդյունք չեն ապահովում:
Այսպիսով փոքր, բայց նպատակային վարկերի միջոցով հնարավոր կլինի խուսափել վարկային բեռի ավելացումից՝ ավելի քիչ ռեսուրսներով խթանելով տնտեսական ակտիվությունը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55