ԱՄՆ Տեխաս նահանգի ընտրիչների կոլեգիայի անդամ Քրիս Սուպրունը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, հայտարարել է, որ չի քվեարկի Դոնալդ Թրամփի օգտին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ ընտրական կոլեգիայի ժողովին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ես այստեղ եմ նախագահ, այլ ոչ թագավոր ընտրելու համար»,- իր որոշումն այդպես է մեկնաբանել նա:
The New York Times թերթի համար գրած սյունակում Դալասից բժիշկ Սուպրունը հայտարարել է, որ չի կարողանա կատարել իր վրա ամերիկացի ընտրողների կողմից դրված գործառույթը և քվեարկել Թրամփի օգտին, որովհետև «օր օրի» համոզվում է, որ նախկին մագնատը պիտանի չէ նախագահական պաշտոնը զբաղեցնելու համար:
«Ինձ ասում էին, որ եթե մենք ընտրենք Դոնալդ Թրամփին, նա կփոխվի, ավելի նման կդառնա նախագահի: Նա դա չարեց»,- գրել է ընտրիչը:
Ամերիկյան սահմանադրության համաձայն՝ ընտրողներն ուղղակիորեն չեն քվեարկում նախագահի օգտին: Նրանք քվեարկում են ընտրական կոլեգիայի կամ ընտրիչների օգտին, որոնք այնուհետև քվեարկում են այս կամ այն թեկնածուի օգտին: Չնայած դաշնային օրենքը չի պարտադրում ընտրիչներին քվեարկել այնպես, ինչպես քվեարկել է նահանգի ընտրողների մեծամասնությունը, որոշ դեպքերում նրանց դա պարտավորում է անել տեղի օրենսդրությունը:
Բացի այդ, անգամ այն նահանգներում, որտեղ նման օրենքներ չկան, դեպքերը, երբ ընտրիչներն ի վերջո պաշտպանում են ոչ այն թեկնածուին, որի օգտին քվեարկել է ժողովուրդը, չափազանց հազվադեպ են:
Սուպրունի խոսքով՝ նա չի քվեարկի նաև Հիլարի Քլինթոնի օգտին, ինչպես և դուրս չի գա կոլեգիայի կազմից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Տեխասից մեկ այլ ընտրիչ դուրս է եկել կոլեգիայի կազմից, քանի որ չէր ցանկանում քվեարկել Թրամփի օգտին:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55