ԼՂ անկախության ճանաչումը հակասական ազդեցություն է թողել Ադրբեջանի " սիրած " միջազգային հանրության մոտ... Անդրադարձեր են կատարում ամենատարբեր ազգային պատկանելիության քաղաքագետներ, սակայն դրանցից ուշագրավ էր Ուկրաինայի հակաճգնաժամային խմբի ղեկավար` Տարաս Զովգորոդնու haqqin.az-ին տված հարցազրույցը : «Հայաստանն այժմ գտնվում է ծայրահեղ բարդ իրավիճակում: Վերջինիս գլխավոր դաշնակից Ռուսաստանը գտնվում է խորը տնտեսական եւ քաղաքական մեկուսացման մետ: Սակայն ՌԴ-ն դեռ ունի ուժեր որպեսզի դիվանագիտական Արմագեդոն կազմակերպի Կովկասում: Ընդ որում, սա կանի Հայաստանի ձեռքերով»,- ասել է Զովգորոդնին : Կարծես Զովգորոդնին փորձում է շփոթություն մտցնել ստեղծված իրավիճակում, և օգտագործել շանսը ևս մեկ անգամ մեղադրելու Ռուսաստանին, այս անգամ արդեն կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի սրման համար : Պարզ է, որ եթե ՀՀ-ն պաշտոնապես հայտարարի, որ ճանաչում է ԼՂ-ն, ապա անհարմար վիճակի մեջ կգցի Մոսկվային, իսկ Պուտինի տխրահռչակ " խաղաղապահական " նպատակներն ուղակի իչիկ կդառնան : Եվ այս պարգայում Հայաստանի քայլերը Ռուսաստանին վերագրելը սխալ է ։ Զավգարոդնին նաև կանխատեսել է, որ Հայաստանի կողմից ԼՂ ճանաչմանը կհետևի ՀՀ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ, և այդ առումով զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի հետ : Կարծում եմ, առողջ բանականության առկայության դեպքում, հնարավոր չէ նման համեմատություն նցկացնել ։ Փոքրիկ հիշեցման կարգով ասեմ, որ Ռուսաստանի նկատմամբ պտժամիջոցները հետևեցին Ուկրաինական " առմագեդոնին ", որը սկսվեց ՌԴ անմիջական միջնորդությամբ ։ Պուտինը զորք տեղակայեց Ուկրաինայում, արդյունքում իր երկրին բռնակցեց Ղրիմը: Անհնար է որևէ նմանություն գտնել ՀՀ-ի և Ռուսաստանի գործողություններում, ուրեմն ինչ հիմքերով են կիրառվելու այդ կանխաըեսված էնբարգոները? : Զովգորոդնին նաև ասել է, թե իբր եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունն ապա ցույց կտա պաշտոնական Երևանի թուլությունը : Սա ևս չհիմնավորված ու լողացող հայտարարություն է, քանի որ ՀՀ-ն այսպիսով կարևորագույն երեք հարց է լուծում,դրանք են` ԼՂ բանակցային կողմ դառնալու շանսերի ավելացում, ՀՀ սուվերենիտետի պահպանում, և Ադրբեջանի մերկացում ։ Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող զսպել Հայաստանին, իսկ Ադրբեջանը կշտապի ջղաձգումները թուլացնելու համար` մեղադրել Մինսկի խմբի անդամներից գոնե մեկին, իսկ այս պաարագայում ամենատրամաբանական " մեղադրյալը " Ռուսաստանն է : Իսկ սա նշանակում է, որ տարածաշրջանը կամաց-կամաց դուրս է գալիս Պուտինի բռունցքից: Սա չի կարելի թուլություն համարել :
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34