ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանը բռնություն է գործադրել իրծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության ծառայող Վարդան Ռուբենյանի նկատմամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Վարդան Ռուբենյանը և Հրաչյա Ասատրյանը, իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները, ՀՀ Կոտայքի մարզիԱրամուս-Աբովյան ավտոճանապարհով երթևեկելու ժամանակ կանգնեցրել են Ա. Մնացականյանին փաստացի պատկանող, սակայն վերջինիս կնոջ անվամբհաշվառված և նրա կողմից վարվող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան:
Վ. Ռուբենյանը վարորդական վկայականը ստուգելու նպատակով այն տրամադրելու օրինական պահանջ է ներկայացրել վարորդ Ա. Ղուկասյանին, ով փնտրելուցհետո հայտնել է, որ վարորդական վկայականն իր մոտ չէ: Տեսուչ Հ. Ասատրյանը պարզաբանել է, որ վարչական վարույթն ապահովելու նպատակով ավտոմեքենանպետք է բերման ենթարկվի հատուկ տարածք:
Ավտոմեքենայի ուղևոր, ոչ սթափ վիճակում գտնվող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայող Ա. Մնացականյանը, ոստիկանության աշխատակցի՝ մեքենանհատուկ տարածք տեղափոխելու օրինական պահանջը ցավագին ընդունելով, վիճաբանության մեջ մտել Հ. Ասատրյանի հետ:
Վիճաբանության պատճառը պարզելու նպատակով իրենց է մոտեցել ոստիկան Վարդան Ռուբենյանը, ում հետ ևս Ա. Մնացականյանը վիճաբանության է բռնվել, որիընթացքում մաքսային ծառայողը բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության աշխատակից Վ.Ռուբենյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55