ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, ՀՀ-ում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին:
Ընդգծելով Հայաստանում առկա մեծ ներուժը գյուղատնտեսության ոլորտում և հաջող ու արդյունավետ համարելով ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերը` պարոն Յելեն հաստատել է կազմակերպության պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:
«Մենք հիմա կանգնած ենք մարտահրավերների առջև, որոնք հաղթահարելու համար ակնկալում ենք միջազգային կառույցների և արտասահմանյան գործընկերների, այդ թվում` նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությունը», - իր հերթին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է ոլորտի առաջնահերթություններն ու գերակա խնդիրները` հատկապես կարևորելով ինտենսիվ այգիների հիմնման, բնական պաշարների խնայողաբար օգտագործմամբ ձկնաբուծության զարգացման, ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի ներդրման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացման անհրաժեշտությանը:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև ստորագրվել է «Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակը» համաձայնագիրը, որով ՊԳԿ-ն աջակցություն կցուցաբերի ֆերմերների, անտառային տնտեսության մեջ զբաղվածների և ձկնաբույծների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև գյուղական բնակավայրերում կենսամակարդակի բարելավմանը:
«Մենք կարևորում ենք փոքր ֆերմերների և ընտանեկան գյուղացիական տնտեսությունների դերը Հայաստանում, և համաձայնագիրը ներառում է այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են այս խմբերի աջակցությանը: Միաժամանակ այս համաձայնագիրը կօգնի երկրին պահպանել բնական ռեսուրսները և բարելավել աղետներին արձագանքելու դիմակայունությունը» - նշել է պարոն Յելեն:
Համաձայնագիրը պատրաստվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, պետական այլ կառույցների, դոնոր կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, զարգացման ծրագրեր իրականացնող այլ գործընկերների, ներառյալ՝ ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44