ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նորանշանակ դեսպանը կշարունակի ձևավորված լավագույն ավանդույթները և կանի առավելագույնը Հայաստանի ու Վրաստանի միջև կապերի առավել խորացման ու ամրապնդման համար:
Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ երկու բարեկամ երկրների միջև և՛ միջպետական, և՛ միջխորհրդարանական հարթությունում համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և այս հարցում առանձնակի կարևորել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերն ու փոխայցերը և հույս հայտնել, որ առաջիկայում Վրաստանի նորընտիր խորհրդարանում կձևավորվի Վրաստան-Հայաստան բարեկամական խումբ: Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է մեր երկրի իշխանությունների՝ «Լինել կամուրջ իրար համար» համագործակցության բանաձևի մասին և հավելել. «Հայաստանը կարող է կամուրջ լինել Վրաստանի համար դեպի ԵԱՏՄ, իսկ Վրաստանը Հայաստանի համար՝ եվրոպական տարածաշրջան»:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանը, համատեղ ձեռնարկությունների հիմնման հնարավորությանը, գործարար շրջանակների միջև համատեղ ծրագրերի իրականացմանը, տարածաշրջանային խնդիրներին և այլ հարցերի:
Կողմերը կարևորել են միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների միջև համագործակցված աշխատանքը:
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում ունենալ երկու երկրների միջև կապերի առավել խորացման ու ամրապնդման հարցում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44