Սիսի կաթողիկոսարանի կալվածքների վերադարձի խնդրով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցի քննարկումն ու վերջնական որոշման ընդունումը կարող է տևել մի քանի տարի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գործի փաստաբան Փայամ Ախավանը, ով միջազգային իրավունքի մասնագետ է և Մոնրեալի ՄըքԳիլ համալսարանի պրոֆեսոր:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարեկան քննում է տասնյակ հազարավոր գործեր: Հաշվի առնելով դատարանի զբաղվածությունը` կարծում ենք, որ մեր դիմումի քննարկումը և որոշման ընդունումը կարող է տևել 4-5 տարի: Սակայն մենք արդարության հաստատման համար սպասել ենք 100 տարի, հետևաբար կարող ենք սպասել ևս 4-5 տարի»,- նշել է փաստաբանը:
Անդրադառնալով գործի պատմությանը` նա ընդգծել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը երկու անգամ` 2011 և 2013 թվականներին հատուկ նամակով դիմել է այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսարանի կալվածքը, սակայն նրա դիմումներն անպատասխան են մնացել:
Ավելի ուշ, երբ գործը հանձնվել է Թուրքիայի Սահմանադրական դատարան, վերջինս որոշել է անգամ ընթացք չտալ գործին: Փաստաբանը պատմել է, որ Թուրքիայում ամեն կերպ չի թույլատրվել և արգելվել է Սիսի կաթողիկոսարանի սեփանաության փաստաթղթերի ուսումնասիրությունը:
«Մեզ չեն թույլատրել տեսնել, թե ինչպես է այն գրանցված: Հավատացած եմ, որ արգելել են, քանի որ թաքցնելու բան ունեն»,- ընդգծել է նա:
Փայամ Ախավանը, պատասխանելով ներկա եգիտացի լրագրողի հարցին, թե արդյոք կարող է Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները, պայմանավորված նաև փախստականների հարցով, բացասաբար ազդել գործի ընթացքի վրա` համոզմունք է հայտնել, որ քաղաքական խնդիրները տվյալ գործի վրա ազդեցություն չեն թողնի: Փաստաբանը հիշեցրել է նաև, որ Թուրքիան մինչ օրս կատարել է իր վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած որոշումները:
«Այս գործը յուրահատուկ կարևորություն ունի: Փաստարկները, որոնք դրված են դատարանի առջև, մեծ հարցերի պատճառ են դառնալու: Թուրքիայի կառավարության շահերից է բխելու լուծել խնդիրը, նախքան դա կանի դատարանը», - համոզմունք է հայտնել Ախավանը:
Մամուլի ասուլիսին ներկա են օտարերկրյա լրագրողներ, ինչպես նաև Բելգիայի ֆրանսախոս խորհրդարանի պատգամավորներ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55