Մեկնարկեց հերթական քառօրյան, որտեղ կարևորագույն հարցերից մեկը թերևս 2017 թ. բյուջեի վերաբերյալ հարցն է:
Բյուջե 2017թ. ամփոփաթղթում` 126 էջի առաջին պարբերությունում մատնանշվում է Կենտրոն վարչական շրջանի դպրոցի հիմնահարցը: Դպրոցն այնպիսի անմխիթար վիճակում է գտնվում , որ վերջինիս նման դպրոց չի գտնվի նույնիսկ Թալիշի շրջանում:
Բյուջեն պետք է ունենա իր տրամաբանությունը, 2017թ. մեր երկրի կառավարությունը կկարողանա՞ իրականացնել կանխարգելող միջոցառումներ արտագաղթի և գործազրկության հետ կապված, աշխատավարձերը գոնե ոլորտային ձևաչափում կբարձրացվե՞ն:
Կարևորելով սոցիալական, պաշտպանական և կրթական ոլորտները՝ ես և իմ գործընկերները մի շարք նախագծերի առաջարկներ ենք արել 2017թ. բյուջեի նախագծում ներառելու համար: Մասնավորապես առաջարկվել է պաշտպանության ոլորտում ռազմական ուժերին բարձր տեխնոլոգիական սպառազինություններով ապահովմանը,բանակի մարտունակության բարձրացմանը և զինծառայության ընթացքում պայմանների բարելավմանը:
Առաջարկություններ են եղել մի շարք ոլորտներում , մասնավորապես ՝ ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերի բարձրացում, կրթական և առողջապահական ոլորտների բարելավվում, ուսանողների արտոնությունների ընդլայնում:
Սակայն պատասխանն եղավ այն , որ գումար չկա և 2017թ. բյուջեով աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում:
Կոնդ թաղամասի հիմնախնդիրների մասին բազմիցս եմ խոսել: Այս անգամ առանձնահատուկ ուշադրությունս կենտրոնացրել եմ Կենտրոն վարչական շրջանի՝ Կոնդ թաղամասում գտնվող Շոթա Ռուսթավելու անվան դպրոցի վրա, քանի որ Երևան քաղաքի կենտրոնում ` ունենալով աշակերտների առաջադիմական ներկայանալի ցուցանիշներ, պրոֆեսիոնալ ուսուցչական անձնակազմ, նշված դպրոցը , ինչքան էլ որ ցավալի է ,նման է աղետից տուժած ինչ որ մի շինության, նույնիսկ սահմանամերձ Թալիշում այդպիսի դպրոց դժվար է գտնել: Դպրոցի անբարվոք վիճակը արտացոլում է նաև այդ թաղամասի բնակիչների իրական ծանր վիճակը , ովքեր ապրում են չասֆալտապատված և չլուսավորված թաղամասում,որտեղ շատ տեղերում նույնիսկ կոյուղիներ չկան և ունեն մի շարք կենցաղային խնդիրներ:
Դպրոցի վերանորոգման և բարեկարգման համար առաջարկել եմ հատկացնել միջոցներ՝ առաջին անհրաժեշտության ծախսերը հոգալու համար: Բացի վերը նշված հայտարարություններից եղել են մի շարք այլ առաջարկություններ և քննարկումներ 2017թ. բյուջեի հետ կապված:
Ավելացնեմ , որ բյուջեի նախագծին դեմ եմ քվեարկելու:
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42