Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով Սիրիլ Մյուլերի հերթական այցը մեր երկիր՝ Նախագահն ընդգծել է, որ այն ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ամուր գործընկերային հարաբերությունների մասին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ընդգծելով, որ բանկը մեր երկրում ի սկզբանե դիտարկվել է ոչ միայն ներդրումային ծրագրեր ֆինանսավորող, այլ նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող հուսալի գործընկեր:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև հաստատված գործընկերությունը կպահպանի ձևավորված դրական ավանդույթներն ու փորձը, իսկ ծրագրային ուղղությունները նոր որակ կստանան` լավագույնս արտահայտելով գլոբալ տնտեսական մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումներն ու առանձին երկրներին հատուկ միտումները և քաղաքականության առաջնահերթությունները:
Երկուստեք կարևորվել է Հայաստանում շարունակական բարեփոխումների իրականացումը՝ արտահանման խթանման և մրցունակության բարձրացման միջոցով ապահովելով կայուն տնտեսական աճ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործում Հայաստանը հետևողական է լինելու:
Հիշելով, որ այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրն է, Համաշխարհային բանկի փոխնախագահը նշել է, որ ՀԲ-ն Հայաստանում իր ծրագրերն սկսել է իրականացնել երկրաշարժից տուժած բնակավայրերում վերականգնողական ծրագրերի իրականացմամբ և հետագա տարիներին հաջողությամբ զարգացրել է փոխգործակցությունը՝ ընդգրկելով Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներ:
«Հաջորդ տարի մենք նշելու ենք Հայաստանի հետ մեր գործընկերության 25-ամյակը, և մենք այժմ այն ոլորտներում, որտեղ կարող ենք հաջողությամբ իրագործել մեր նոր ծրագրերը, իրականացնում ենք ախտորոշման, գնահատման ծրագիր: Վստահեցնում եմ, որ ՀԲ-ն իր լավագույն ջանքը կներդնի աջակցելու Հայաստանին՝ նրա առաջընթացի գործում»,-ասել է ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլերը:
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01