ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2016թ.-ի հունվարի 21-ի հրամանով հաստատված Կոմիտեի 2016թ.-ի աշխատանքի ծրագրի համաձայն՝ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանիքի անդամների կողմից կատարված սպանության, ինչպես նաև՝ դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՔԿ-ի վարույթում 2015 թվականին քննված քրեական գործերը։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նման հետազոտություն հանրապետությունում իրականացվել է առաջին անգամ։
Սպանություն
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2015թ.-ին գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության և ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16-ը՝ սպանություն. այն կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17 տոկոսը։
Ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության դեպքերից 6-ը գրանցվել են մարզերում (2-ը՝ Արագածոտնի, 1-ական՝ Կոտայքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում), իսկ 10-ը՝ Երևան քաղաքում (2-ական՝ Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն, Ավան և Նոր Նորք, 1-ական՝ Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում):
Քրեական գործերից 13-ն ուղարկվել են դատարան, որոնցից 6-ը` մեղադրական եզրակացությամբ, իսկ 7-ը՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններով:
16 մեղադրյալներից 6-ն ունեցել են միջնակարգ կրթություն, 5-ը՝ ոչ լրիվ միջնակարգ՝ ութամյա, 3-ը՝ միջին մասնագիտական, իսկ 2-ը՝ բարձրագույն:
Նրանցից ոչ ոք աշխատանք չի ունեցել: Մեղադրյալներից 2-ը՝ կենսաթոշակառու էին (որոնցից մեկը՝ երկրորդ կարգի հաշմանդամ):
16 մեղադրյալներից 12-ն արական, իսկ 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են: 6-ն իրենց խնամքին ունեցել են անչափահաս երեխաներ: Ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել:
Քրեական գործերից 8-ով՝ տուժողները հանդիսացել են մեղադրյալների կանայք, 3-ով՝ մանկահասակ երեխաները (որից 1-ը՝ խորթ երեխան), 1-ականով՝ չափահաս որդին, ամուսինը, մայրը, տատիկը, եղբայրը:
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը
2015թ.-ին ընտանիքի անդամի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննվել է 7 քրեական գործ: Այդ քրեական գործերից 6-ն ուղարկվել են դատարան, իսկ 1-ը՝ կասեցվել՝ մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու հիմքով, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նշված դեպքերից 5-ը կատարվել են մարզերում՝ 2-ական Կոտայքի և Արմավիրի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզում, իսկ 2-ը Երևան քաղաքում՝ Շենգավիթ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջաններում:
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01