«Հրապարակ»-ը հայտնել էր, որ ֆինանսական և տնտեսական կտրվածքով այս տարին ուշագրավ է նաև բանկերի խոշորացման առումով: Ինչպես հայտնի է՝ Կենտրոնական բանկը որոշել է 2017թ. հունվարի 1-ից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ. դրամից 30 մլրդ. դրամի հասցնել: Հայտնի է, որ Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը: Քիչ կապիտալ ունեցող մի շարք բանկեր արդեն իսկ միավորվել են, ինչպես, օրինակ, «Պրոկրեդիտը» միացավ «Ինեկոբանկին», ԲՏԱ-ն՝ «Հայէկոնոմին», «Առէկսիմբանկը»՝ «Արդշինբանկին», «Զարգացման հայկական բանկը»՝ «Արարատբանկին»:
«Բանկերի հրապարակած վերջին հաշվետվության համաձայն (2016թ. երրորդ եռամսյակ)՝ մի շարք բանկեր համալրել են իրենց կապիտալը, ակտիվներն աճել են վարկավորման ավելացման հաշվին, պարտավորություններն ավելացել են, բանկերն ավելի շատ են վաստակել: Դրանք են՝ «Անելիքը», «Արմսվիսը», «Պրոմեթեյը», «Մելլաթը»:
Այս պահի դրությամբ վտանգավոր գոտում է միայն «Արցախբանկը», որը կամ պետք է համալրի կապիտալը, կամ միանա մեկ այլ բանկի: Մեզ տեղեկություններ են հասել, որ հնարավոր է «Արցախբանկը» վերոնշյալ ոչ մի տարբերակն էլ չանի, փոխարենը դառնա ԼՂՀ-ում գործող «Արցախբանկի» մասնաճյուղը Հայաստանում կամ գուցե վարկային կազմակերպություն: Այս օրերին մեր խմբագրությունը միավորվող բանկերից բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ աշխատակիցներն անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում, կաշխատե՞ն, թե՞ կդառնան գործազուրկ: Միավորման պայմանագրերով պետք է հստակ երևա՝ կա՞ որևէ պայմանավորվածություն անձնակազմի, շենքերի հետ կապված: Այս առթիվ բանկերի ղեկավարությունները ոչինչ չեն հայտնել աշխատակիցներին»,-գրել է թերթը:
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
16:16
15:16
14:57
14:55
14:48
14:33
14:15
13:33
13:22
13:07
12:33
12:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03