Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առանձնակի ընդգծված տագնապալի երևույթներ չկան: Ադրբեջանական կողմը չի փոխել իր ռազմավարությունը, մարտավարությունը, ոչ էլ վերանայել է փիլիսոփայությունն ու հայերի նկատմամբ մոտեցումները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավ իթ Բաբայանը` ընդգծելով, որ շփման գծում իրավիճակի առանձնահատուկ տարբերություն նախորդող ժամանակահատվածի համեմատ չկա: «Լինում են դեպքեր, երբ ավելի շատ են կրակում, լինում են օրեր, երբ համեմատաբար ավելի քիչ են խախտում հրադադարի ռեժիմը: Բայց ասել, որ հասել է այն մակարդակի, որ եղել է քառօրյա պատերազմի նախօրյակին` սկսած 2015 թվականից, չենք կարող»,-ասաց Բաբայանը:
Նրա դիտարկմամբ` դեկտեմբերն առհասարակ յուրահատուկ ամիս է` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, օրինակ` առջևում Նոր Տարի է, և նրանք յուրովի են փորձում «շնորհավորել» մեր տոնը, նմանատիպ անողոք քայլերի դիմելով: Դեկտեմբերի 12-ը Հեյդար Ալիևի մահվան օրն է, դեկտեմբերի 24-ը Իլհամ Ալիևի ծննդյան օրն է, իսկ դեկտեմբերի 31-ին, Նոր Տարուց բացի, նրանք հայտարարել են ադրբեջանցիների միջազգային օր, որպեսզի լեգիտիմություն հաղորդեն իրենց ժողովրդին` ստիպելով մարդկանց հիշել այդ օրը: «Հետևաբար` այս տոնական օրերին քանական առումով ավելի են շատանում զինադ ադարի ռեժիմի խախտումները: Բայց ասել, որ սա ինչ-որ նոր երևույթ է, իհարկե, ճիշտ չէ: Այսինքն` սարսափելի, խորքային ինչ-որ բաներ չեն փոխվի»,- ասաց նա:
Այն հարցին, թե դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի մասնակցությամբ կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի աշխատանքները ինչ անդրադարձ կարող են ունենալ սահմանային լարվածության վրա, Դավիթ Բաբայանը նշեց, որ այդ նստաշրջանից ակնկալիքն այն է, որ ևս մեկ անգամ պետք է կարևորվի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Վաղաժամ է որևէ բան ակնկալելը: Անչափ կարևոր կլինի անգամ այն, եթե կրկին շեշտվի հարցի կարգավորման ռազմական ճանապարհի անթույլատրելիությունը»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` նշելով, որ, այնուամենայնիվ, սահմանային լարվածության փոփոխություն այդ հանդիպումից հետո չի ակնկալում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44