ՀՀ տնտեսության գերակա ճյուղուղերից մեկը` գյուղատնտեսական ոլորտը վերջին տարիներին արձանագրում է աճի դրական միտում: Ցանքատարածությունների ավելացումը, միջազգային և պետական աջակցության ընդլայնումը նպաստում է բերքատվության աճին: Այս պարագայում մի կողմից ստեղծվում է գյուղացու համար ցանկալի իրավիճակ, մյուս կողմից առաջանում է լրացուցիչ խնդիր՝ ստացված բերքը վաճառելու ուղղությամբ:
Նմանատիպ խնդիր առաջանում է խաղողի մթերման հարցում: Այդ պատճառով գործադիր մարմինը մթերումից ամիսներ առաջ հանդիպումներ է ունենում գործարարների հետ և փնտրում գյուղացիների բերքը մթերելու հնարավոր ուղիներ:
Ստեղծված իրավիճակում գործարարները գնում են գյուղացիների առավելագույն բերքը, սակայն այստեղ էլ առաջանում են վճարման խնդիրներ: Այս հարցի լուծումը շատ կարևոր է, քանի որ անհրաժեշտ գումարի բացակայության դեպքում գյուղացին կարող է խնդիրներ ունենալ նոր բերքի համար նախատեսված ծախսերի փակման կամ առկա բերքի ստացման համար նախկինում վերցված ֆինանսական միջոցների մարման հարցում:
Այս տարվա սեպտեմբեր ամսին մթերումների դիմաց գյուղացիներին առկա պարտքը կազմում էր 820 միլիոն դրամ: Վերջին երկու ամիսների ընթացքում կատարված մարումների ընթացքում պարտքը նվազեց՝ հասնելով 145.2 միլիոն դրամի: Պետությունը հորդորել է վերամշակող ձեռնարկություններին մինչև տարեվերջ մարել գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55