ՄԱԿ-ի մանկական հիմադրամի և Արդարադատության նախարարության կողմից իրականացվող «Արդյունավետ համակարգում, համագործակցություն և հանրային իրազեկում հանուն երեխաների գործերով արդարադատության մատչելիության բարելավման» ծրագրի ամփոփմանը նվիրված միջոցառման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, Մարիոթ հյուրանոցի «Մասիս» սրահում կկայանա նաև Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադրման երկրորդ տարվան նվիրված հաշվետու ցուցահանդեսի բացումը: Միջոցառման ժամանակ կցուցադրվի կենտրոնի սաների աշխատանքները. գեղանկար, խեցեգործություն, քանդակագործություն, կարպետագործություն: Այս տարվա ցուցահանդեսը կրում է «Իրավունք և հնարավորություն բոլոր երեխաներին» խորագիրը:
Միջոցառման օրը խորհրդանշական է. դեկտեմբրի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Միջոցառումը միտված է մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանությանն և հնարավորությունների ապահովմանը:
####
Կենտրոնի հիմնադրման առաջին իսկ օրվանից մեզ համար առաջնային է եղել սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող և այլ՝ խոցելի խմբիերեխաների ու երիտասարդների ինտեգրումը սոցիալ-մշակութային կյանքին: 2016 թվականին կենտրոնն իր հարկի տակ ընդունել է ավելի քան 400երեխաների՝ մասնակցելու բաց դասերի, կենտրոնն ինքնադրսևորման, ստեղծագործելու, կրթվելու ու մասնագիտական կողմնորշման և փորձ ձեռք բերելու, իրենց նախաձեռնություններն իրականացնելու հնարավորություն է տվել թվով 150 երիտասարդների, անցկացրել ենք ֆիլմի դիտումներ, գրքի ընթերցումներ, դասախոսություններ, շնորհանդեսներ նրանց համար ու նրանց մասնակցությամբ:
Ունեցել ենք մեկ հաշվետու համերգ՝ Նաիրյան վոկալ անսամբլի մասնակցությամբ Կոմիտասի անվան երաժշտության տանը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է եղել:
Հիմնել ենք արվեստի պատմության գրադարան, որի մուտքն ազատ է:
Կենտրոնն ունի նկարչության, կավագործության, խեցեգործության, քանդակագործության ու վոկալի խմբեր, որտեղ ընդհանուր թվով հաճախում են 37սան՝ շաբաթական 3 օր հաճախականությամբ: Կենտրոնի թիրախ խումբը սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանամություն ունեցող, ինչպես նաև իրավախախտում կատարած անձանց երեխաներն են և խոցելի խմբի երիտասարդները: Մեր թիրախ խմբին անհրաժեշտ ներկանյութերը ձեռք ենք բերում վճարունակ ծնողների շնորհիվ՝ ձեռք բերելով ներկեր թե՛ իրենց, թե ոչ վճարունակ երեխաների համար: Ներկեր է տրամադրում նաև Արդարադատության նախարարությունը:
Մենք ողջունում ենք ներառական կրթությունը, միաժամանակ սոցիալական ինտեգրման հարցը համարում ենք կարևորագույն գործառույթ, թե երեխաների, թե երիտասարդների համար:
2016 թվականին կենտրոնն իրականացրել է 3 կարևոր ծրագիր. ձևավորվել և կայացել է Նաիրան վոկալ անսամբլը, իրականացրել ենք 6 ամսյակերպարվեստի դասեր՝ լրագրողների հետ, և մեկնարկել ենք նաև «ՀՆԱՐ-երեխաների համար ու երեխաների ձեռքերով» կավագործ իրերի պատրաստման ու սպառման գործընթացը, որի ողջ հասույթն ուղղվելու է նախաձեռության մասնակից երեխաներին, ծրագրի շարունակականությանը, կօգնի հոգալ մեր կենտրոն հաճախող անապահով ընտանիքների երեխաների ճանապարհածախսն ու նպաստելու է խոցելի խմբի պատանիների սոցիալական ինտեգրմանը:
Կենտրոնը չունի ֆինանսավորում և մնացած բոլոր ծախսերը (տարածքի վարձակալություն, կոմունալ վճարումներ և այլն) մենք հոգում ենք անձնական նվիրատվությունների ու մեծահասակների հետ անցկացվող վարպետության դասերի շնորհիվ:
Դեկտեմբերի 10-ի միջոցառումը մեզ համար կրում է նաև հանրային հաշվետվության բնույթ՝ հաշվի առնելով, որ հարյուրավոր քաղաքացիների ներդրումը կենտրոնի կայացման ու զարգացման գործում անգնահատելի է:


14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01