Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում թուրք ոստիկանները երկու ժամ սպասեցրել են գերմանացի դիվանագետներին Թուրքիայից մեկնելուց առաջ, իսկ Թուրքիա մուտք գործել պատրաստվող գերմանացի պաշտոնյաները ստիպված են եղել սովորականից երկար սպասել մոտ մեկ ժամ:
Այս քայլով Թուրքիան փորձում է համարժեք պատասխան տալ օրեր առաջ Գերմանիայի Քյոլն/Բոնն օդանավակայանում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր, Մեջլիսի փոխնախագահ Այշենուր Բահչեքափըլըի անցած բյուրոկրատական քաշքշուկների և գերմանական անվտանգության աշխատակիցների կողմից իբրև թե նրան պատճառած անհանգստության համար: Այս մասին գրում է թուրքական dunyabulteni.net կայքը:
Նշվում է, որ Աթաթուրթի անվան օդանավակայանում գերմանացի դիվանագետների հանդեպ արհեստականորեն ստեղծվող խոչընդոտների հետևանքով նախօրեի դրությամբ Ստամբուլում իրենց ինքնաթիռներից ուշացել է առնվազն 4 գերմանացի պաշտոնյա:
Հիշեցնենք, որ Բահչեքափըլըի պնդմամբ՝ գործուղման նպատակով Քյոլն քաղաքում գտնվելու ընթացքում իրենից գողացել են իր պայուսակը, որում գտնվել են իր անձնական փաստաթղթերը:
Ավելի ուշ թուրք պատգամավորին հաջողվել է Թուրքիայի հյուպատոսությունից ձեռք բերել ժամանակավոր անձնագիր՝ Թուրքիա վերադառնալու համար:
Թուրք պատգամավորի հայտարարության համաձայն՝ իր ժամանակավոր անձնագիրը որպես հիմք չընդունելով՝ գերմանացի ոստիկաններն իրեն գցել են մի շարք բյուրոկրատական քաշքշուկների մեջ, ստեղծել արհեստական խոչընդոտներ, վարվել կոպիտ ու անարդարացի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Գերմանիային՝ Քյոլն քաղաք ժամանած թուրք պատգամավոր Այշենուր Բահչեքափըլըի հանդեպ գերմանացի ոստիկանների «անարդարացի վերաբերմունքի» համար:
Ավելի ուշ գերմանական ոստիկանությունը հերքել է Բահչեքափըլըի հանդեպ կոպիտ վերաբերմունք դրսևորելու մասին պատգամավորի տարածած լուրերը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55