Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը դեկտեմբերի 7-ին ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողական արդյունքների չորրորդ ամփոփիչ ստուգումը:
Ավարտը տալիս է 15.65 միլիոն ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք, շուրջ 21.24 միլիոն ԱՄՆ դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 66.52 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 90.28 միլիոն ԱՄՆ դոլար):
82.21 միլիոն ՓՀԻ (շուրջ 111.57 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով երկարաձգվող սույն ծրագիրը հաստատվել է 2014 թ. մարտի 7-ին:
ԱՄՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաեւ բյուջետային հաշվեկշռի 2016 թ. դեկտեմբերի վերջի կատարողական չափորոշչի փոփոխության մասին իշխանությունների դիմումին: Եկամուտների թերակատարումը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին գործոններով, իսկ ավելի բարձր կապիտալ ծախսերը, որոնք իրականացվում են արտոնյալ պայմաններով արտաքին ֆինանսավորմամբ, հիմնականում արտացոլում են նախկին թերակատարման հաղթահարումը եւ ապահովում հակացիկլային որոշակի աջակցություն:
Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի առաջին տեղակալ եւ նախագահողի պաշտոնակատար Դեյվիդ Լիփթընն ասել է.
«Ծրագրի արդյունքները հիմնականում բավարար են եղել՝ չնայած արտաքին անբարենպաստ զարգացումները հանգեցրել են ներքին պահանջարկի զսպմանը, թույլ եկամուտների եւ գնանկման պայմանների: Ապագային նայելով՝ դժվարին հեռանկարը պահպանվում է՝ մակրոտնտեսական կայունության ապահովման եւ կայուն եւ ներառական աճի խթանման համար պահանջելով քաղաքականությանն ուղղված կայուն ջանքեր:
Եկամուտների թերակատարումները, արտաքին ֆինանսավորման ծրագրերի հակացիկլային գերակատարման հետ մեկտեղ, սպասվում է, որ կընդլայնեն 2016 թ. բյուջեի պակասուրդը: Այնուամենայնիվ, իշխանությունները հավատարիմ են մնում հարկաբյուջետային կոնսոլիդացմանն ու պարտքի կայունությանը, ինչն արտացոլված է նրանց հարկաբյուջետային կանոնում, որի նպատակն է ապահովել, որ միջնաժամկետ հեռանկարում պահպանվի ՀՆԱ-ի 60 տոկոսից ցածր պարտքի ցուցանիշ: Այս համատեքստում նրանք մշակել են 2017 թ. եւ հետագա հարկաբյուջետային կոնսոլիդացման ծրագիրը: Կկարեւորվի կոնսոլիդացման նշված ծրագրի իրականացումն աճի համար բարենպաստ եղանակով: Ավելին, նոր հարկային օրենսգիրքը պետք է օժանդակի կոնսոլիդացման ջանքերին, սակայն կարեւոր է նաեւ արտաքին ֆինանսավորմամբ կապիտալ ծախսերի առաջնահերթության սահմանման եւ մշտադիտարկման բարելավման միջոցառումների իրականացումը եւ եկամտային վարչարարության էլ ավելի ամրապնդումը:
Անցյալ տարվա ընթացքում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության պայմանների մեղմումն օգնել է շուկայի հիմնական տոկոսադրույքների նվազեցմանը եւ օժանդակել բանկային վարկավորման սկիզբ առնող վերականգնմանը: Առաջիկայում նպատակը պետք է լինի գնաճը ՀՀ ԿԲ նպատակային 4 տոկոսին մոտեցնելը ՝ միաժամանակ պահպանելով փոխարժեքի ճկունությունը՝ արտաքին ցնցումներին արձագանքելու եւ մրցունակությունն ուժեղացնելու համար: Միեւնույն ժամանակ նվազագույն կապիտալի համալրման նոր պահանջների կիրարկումը եւ ֆինանսական կայունության նկատառումների արտացոլումը ՀՀ ԿԲ գործառնական շրջանակում կօգնի ֆինանսական հատվածի դիմակայունությանն աջակցելու եւ մակրոպրուդենցիալ դաշտն ամրապնդելու հարցում:
Հետագա կառուցվածքային բարեփոխումներին հետամուտ լինելը շարունակում է անհրաժեշտ լինել կայուն եւ ներառական աճի խթանման համար: Ներքին մրցակցության եւ կանոնակարգիչ բարեփոխումների ամրապնդումն առանցքային են ավելի լայնահեն, մասնավոր հատվածի կողմից առաջնորդվող տնտեսություն ստեղծելու համար: Այս համատեքստում կարեւոր քայլ է տնտեսական մրցակցության պաշտպանության կատարելագործման համար իշխանությունների կողմից նախատեսվող փոփոխությունների իրականացումը»:
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01