ԱԺ ճեպազրույցների ժամին Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանի հետ հերթական հանդիպումից, հաշվի առնելով, որ ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 23-րդ խորհրդի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան ասել էր, որ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, պատասխանեց, որ բնականաբար չի կարելի անընդհատ պայմանավորվածություններ ձեռք բերել և խախտել:
«Պայմանավորվածությունները պետք է կատարենք, նոր գնանք առաջ»,-ասաց նա և տեղին չհամարեց այն դիտարկումը, թե զուգահեռ գործընթաց կարելի է սկսել:
Խմբակցության ղեկավարը իր խոսքում նշեց, որ եթե որևէ քայլ չի կատարվում, չկա համաձայնություն, զուգահեռ գործընթաց սկսելը հարաբերական է, փաստ պետք է լինի, որ ձգտում կա, կատարելու համար:
Հարցին՝ եթե պայմանավորվածությունները չկատարվեն, կարո՞ղ ենք ասել, որ նախագահ Սերժ Սարգսյանը չի գնա հանդիպման, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ որևէ հանդիպումից չեն խուսափում: «Բայց եթե հանդիպում ենք և ձեռք է բերվում պայմանավորվածություն, Մինսկի խումբը պետք է եզրահանգման գա, հավասարության նշանը հանի, մատնացույց անի, թե ում պատճառով չի կատարվում: Նրանց առաքելությունը կայանում է նրանում, որ ճիշտ գնահատականներ տան»,-ասաց նա՝ չհամաձայնվելով, որ Մինսկի խումբը ադրբեջանամետ կեցվածք են արտահայտում:
ՀՀԿ պատգամավորի կարծիքով՝ հայկական կողմն այս վիճակով, եթե հանդիպման գնա էլ, որևէ առաջընթաց դժվար թե գրանցվի:
Իսկ Մինսկի խմբի այն հայտարարությունը, որ եթե բանակցություններում առաջին քայլ չկա, բռնությունն ավելի կմեծանա, արդյոք պատերազմ սկսելու վտանգի մասին չէ խոսքը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե հայկական կողմը երբեք չի հայտարարել պատերազմի անհնարինության մասին: «Մենք միշտ պատրաստ ենք պատերազմի, որովհետև մեր թշնամին անկանխատեսելի է, բայց այս իրավիճակը ձեռք չի տալիս, ոչ ադրբեջանական, ոչ էլ հայկական կողմին: Մեր խնդիրը առաջնահերթ դրված է՝ դա ԼՂՀ կարգավիճակի խնդիրն է»,-խոսքը եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01