Հայաստանի տնտեսական իրավիճաակը շարունակում է մնալ ծանր: Տնտեսությունը առաջ մղելու համար այլ ելք չի մնում, քան բիզնեսի կամ առհասարակ աշխատող մարդուն խրախուսելն է, որը կարող է իրականանալ հարկային բարեփոխումներ իրականացնելու և համապատասխան հարկային արտոնություններ տալու միջոցով:
ՊԵԿ-ը այս ուղղությամբ արդեն իսկ իր քայլերն է սկսել ձեռնարկել: Նախօրեին գործադիրի հավանությանն է արժանացել ինքնազբաղված անձանց հարկային արտոնություններ տալու մասին օրինագիծը, որը ենթադրում է, որ գործունեության որոշ տեսակներ իրականացնող ֆիզիկական անձինք ազատվում են այդ գործունեության տեսակների մասով հաշվարկման և պետբյուջե վճարման ենթակա հարկերից: Գործունեության տեսակները սահմանվել են գործադիրի կողմից:
Այսպես օրինակ, հարկերից ազատվում են հագուստ արտադրողը և նորոգողը, կոշիկի և կաշվե արտադրատեսակներ նորոգողը, գորգեր և գորգագործական արտադրանք արտադրողն ու նորոգողը, փայտե իրեր պատրաստողը, կահույքի և տան կահավորանք նորոգողը: Հարկային այս արտոնությունից կօգտվեն նաև համակարգչային տեխնիկա, հեռուստացույց, լվացքի մեքենա, օդորոկիչ և կենցաղային այլ տեխնիկա նորոգողն ու ծրագրային սպասարկողը: Արտոնությունից բաժին կհասնի նաև հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրության, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրական տեսակների նորոգման համար:
Հարկայինի հետ գործ չեն ունենա տնտեսական և գեղազարդ խեցեգործական այլ արտադրատեսակներ արտադրողը, ճենապակե և խեցեգործական արտադրատեսակներ արտադրողը, ժամացույցներ, երաժշտական գործիքներ նորոգողը: Հարկումից կազատվի խնջույքավարի և դարբնոցային գործունեությունը նույնպես: Փաստորեն ՊԵԿ-ի այս նախագիծը ինքնազբաղված անձանց գործունեությունը խթանելու լուրջ հիմքեր է ստեղծում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55