ARM | RUS |

Ցեղասպանության միջազգային օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է հիշատակի արարողություն

09.12.16 | 18:48

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով դեկտեմբերի 9-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։

Արարողությանը ներկա էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, հասարակական գործիչներ, կրթության և գիտության մշակներ:

Հոգեհանգստյան կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրվա առիթով իր խոսքն է ուղղել ներկաներին.

«Մեծարգո Նախագահ ՀՀ Սահմանադրական դատարանի,

Հարգարժան ներկայացուցիչներ պետական իշխանությանց և դիվանագիտական առաքելությունների,

Սիրելի ներկաներ.

Ողջունում և Հայրապետական մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ, որ ընդառաջ Մեր հրավերին՝ եկել եք մասնակցելու հիշատակի այս արարողությանը։ Այսօր մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։

Ցեղասպանությունը ծանրագույն հանցանք է՝ուղղված մարդկության դեմ, որը, ցավոք, շարունակվում է և մեր օրերում։ Մեր ժողովուրդը, դժբախտաբար, սահմանումներով չէ, որ ծանոթ է ցեղասպանությանը ու նաև՝ այդ հանցագործության ժխտողականության դառնությանը։ Ցեղասպանության վիշտը կրում են նույնպես հույն, ասորի, հրեա, եզդի մեր եղբայր ժողովուրդները, որոնց ներկայացուցիչները մասնակից են հիշատակի այս արարողությանը:

Քսաներորդ դարի առաջին կեսին հայերի և ապա հրեաների ցեղասպանությունները ահազանգ եղան ազգերի համար` ընդունելու Ցեղասպանության մասին կոնվենցիան: Կոնվենցիայի ընդունումից տասնամյակներ անց ականատես եղանք ցեղասպանությունների Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում և այլուր: Այսօր Մերձավոր Արևելքում պատերազմական իրավիճակներում բռնությունների և ցեղասպան գործողությունների են ենթարկվում ազգային և կրոնական փոքրամասնություններ՝ եզդիներ, քրիստոնյաներ, ինչպես և՝ մահմեդականներ:

Մենք որպես ժողովուրդ, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, նախանձախնդիր ենք աջակցելու միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված մարդկության դեմ գործվող հանցագործությունների կանխմանը: Նման ոճիրների պատճառները գտնվում են նաև համընդհանուր դատապարտման բացակայության և անպատժելիության մեջ: Համընդհանուր ընդվզում և ջանքեր են պետք արմատախիլ անելու համար այսօր հաճախադեպ դարձող ազգայնամոլության դրսևորումները, կրոնական պատկանելիությամբ պայմանավորված ատելությունը, որոնք ծնունդ են տալիս իրավունքների ոտնահարման, բռնությունների և ոճիրների: Ցեղասպանությունների և նման հանցագործությունների կանխարգելումը պահանջում է միջազգային հանրության կամքը, պետությունների հստակ դիրքորոշումն ու հանձնառությունը՝ բացառելով քաղաքական նպատակահարմարությունները:

«Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, և չվախենաք» (Յովհ. ԺԴ 27)։ Ս. Հովհաննես ավերտարանիչը փոխանցում է մեր Տիրոջ պատգամը, որով Տերը սփոփում է բոլոր նրանց, ում սրտերը խռովված են և ովքեր տանջվում են ամեն տեսակ փորձություններից՝ թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական։ Նրա պատգամը իրական հրավեր է մեզ բոլորիս` մասնակցելու սիրո և խաղաղության սփռման Իր առաքելությանը։ Ավելին, մենք կոչված ենք կարեկցանք և աջակցություն դրսևորելու մեր եղբայրների ու քույրերի հանդեպ, քանզի ամեն անգամ, երբ մարդկությունը լցվում է ատելությամբ, ցասումով և նախանձով՝ փոխանակ սիրո և հանդուրժողության, դառնում է անտարբեր ուրիշի ցավի և կորստի նկատմամբ, ուստի և` անուղղակիորեն աջակցում է ցեղասպանությունների իրագործմանը։

Մենք աղոթում ենք, հայցելով մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ աշխարհում խաղաղություն հաստատվի, հատկապես այնտեղ, որտեղ այժմ խաթարված է բնականոն կյանքը, ընթանում են պատերազմներ, տեղ գտնում բռնություններ: Մենք աղոթում ենք նաև մարդկության թշնամիների համար, որ իրենց ևս շնորհվի սիրո և կարեկցանքի զգացում այլոց հանդեպ։

Այսօր աշխարհի բազում անկյուններում մարդիկ հավաքվում են վկայակոչելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մենք միավորում ենք մեր աղոթքները աշխարհի բոլոր կողմերում տարբեր ազգության մեր հազարավոր քույրերի ու եղբայրների ձայնին՝ հուսալով, որ այդ ձայները, վերառաքվելով առ Բարձրյալ Տերը, իրենց արձագանքը պիտի գտնեն մարդկանց սրտերում՝ հանուն մարդկության դեմ գործված բոլոր ոճիրների ճանաչման և դատապարտման՝ ի խնդիր ցեղասպանության ահավոր ոճրի կանխարգելման և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։

Թող մեր Տիրոջ սերը, խաղաղությունն ու ողորմությունը լինեն մեզ ամենքիս հետ. ամեն։


Կանանց դերակատարումն անվտանգության ողջ համակարգում ամրապնդում է երկարաժամկետ խաղաղության հիմքերը. ԱԽ քարտուղարի ելույթը

Կանանց դերակատարումն անվտանգության ողջ համակարգում ամրապնդում է երկարաժամկետ խաղաղության հիմքերը....

14:55

Հերթական դեպքը. Սիս բնակավայրում. բախվել են մարդատար գնացքն ու «Opel»-ը վերջինս հայտնվել է ձորակում

Հերթական դեպքը. Սիս բնակավայրում. բախվել են մարդատար գնացքն ու «Opel»-ը վերջինս հայտնվել է...

14:41

ՀԱՊԿ երկրները կողմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքմանը

ՀԱՊԿ երկրները կողմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր...

14:27

Անկանխիկ գնումների դեպքում թոշակառուների հետվճարը կդառնա 20 տոկոս՝ 6000-ից հասնելով 10 000 դրամի

Անկանխիկ գնումների դեպքում թոշակառուների հետվճարը կդառնա 20 տոկոս՝ 6000-ից հասնելով 10 000...

14:22

Ռուսաստանի կողմից զիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող․ ԱԳՆ

Ռուսաստանի կողմից զիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող․...

14:05

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ. Դատախազություն

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ....

13:48

Նիկոլ Փաշինյանը եպիսկոպոսներին հրավիրեց հանդիպման

Նիկոլ Փաշինյանը եպիսկոպոսներին հրավիրեց հանդիպման

13:23

Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը

Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը

13:05

Ասում են՝ սա խոստացել եք, չեք արել, բա որ տասնյակ ուրիշ բաներ չենք խոստացել ու արել ենք, դրա հաշվարկն ո՞վ պետք է անի. Նիկոլ Փաշինյան

Ասում են՝ սա խոստացել եք, չեք արել, բա որ տասնյակ ուրիշ բաներ չենք խոստացել ու արել ենք, դրա...

12:49

Հայաստանում 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդկանց թիվը 1338-ով ավելացել է

Հայաստանում 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդկանց թիվը 1338-ով ավելացել...

12:36

2026 թվականին ՀԱՊԿ-ի նախագահությունը կստանձնի Ռուսաստանը

2026 թվականին ՀԱՊԿ-ի նախագահությունը կստանձնի...

12:15

Լոռու մարզում 11-ամյա տղա է մահացել. ծնողները մեղադրում են բժիշկներին

Լոռու մարզում 11-ամյա տղա է մահացել. ծնողները մեղադրում են...

11:55

Եկեղեցին ու պետությունը չեն կարող մարտնչել իրար դեմ. Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդը հայտարարությամբ է հանդես եկել

Եկեղեցին ու պետությունը չեն կարող մարտնչել իրար դեմ. Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի...

11:46

Խմբային նվիրատվություններ՝ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ»

Խմբային նվիրատվություններ՝ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը....

11:23

Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող թմրամիջոցներ

Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող...

11:15

Գավառում 24 ժամ ջուր չի լինի

Գավառում 24 ժամ ջուր չի լինի

10:44

Էլեկտրամատակարարումը որոշ հասցեներում կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը որոշ հասցեներում կդադարեցվի

10:17

Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան»-ի մոտակա անտառային հատվածներում հրդեհներն ամբողջությամբ մեկուսացված են

Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան»-ի մոտակա անտառային հատվածներում հրդեհներն ամբողջությամբ...

10:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01