Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, որ որևէ հարցով որևէ պայմանավորվածությունը չի ձեռքբերվել` թե՛ միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ, թե՛ Կասպշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, ն ման հայտարարությամբ Համբուրգում լրագրողների հետ զրույցում հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Եռանախագահները հստակ նշեցին, որ պետք է առաջընթաց գրանցել մեխանիզմի ստեղծման պայմանավորվածության վերաբերյալ: Հստակ նշվեց, որ պետք է խոչընդոտները վերացվեն այն ճանապարհին, որը տանում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը: Եթե ավելացնենք թիվը մի քանի հոգով, շատ բան չի փոխվելու, որովհետև կան կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ խոսքը գնում է ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր հոգու մասին, սակայն նորից շատ բան չի փոխվում:
Բայց շատ կարևոր է, որ ինչոր խորհրդանշական քայլ կատարվի, որը ցույց տա, որ տեղաշարժ կա: Ավելացնեն դիտորդական առաքելության քանակը, որակը, արդյունավետությունը»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով` Ադրբեջանն ի սկզբանե ընդհանրապես դեմ էր ընդլայնման առաջարկին, իսկ հիմա ասում է. «եկեք ավելացնենք 7 հոգով, սակայն նրանց չտեղակայենք շփման գծում, տարածաշրջանում, այլ նրանց ուղարկենք Բաքու, Երևան և Թբիլիսի, և հետո թող թույլատվություն հարցնեն Ադրբեջանից` գան, թե չգան: Այդ պարագայում որտե՞ղ է այդ դիտորդական առաքելության արդյունավետությունը»: Նախարարը հիշեցրեց նաև, որ մինչ այժմ բազմաթիվ հանձնաժողովների նիստեր են եղել ԵԱՀԿ-ում, այդ թվում` ֆինանսական, որի ընթացքում միայն Ադրբեջանը վետո է օգտագործել, այսինքն` խոչընդոտել է, որ այդ թիմն ընդլայնվի և հնարավորություն ունենա ավելի արդյունավետ ձևով աշխատել:
«Իրենք ասում են, որ մեխանիզմ կարող է լինել, երբ կարգավորումը լինի, սակայն երբ կարգավորումը լինի էլ ի՞նչ մեխանիզմի մասին է խոսքը: Իրենք իրենց փակուղի են դնում, այսինքն` ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրենք ուրիշ կերպ են հասկանում: Ծուռ հայելիների ինչ-որ թագավորությունում են ապրում, մյուսներին էլ փորձում են պարտադրել իրենց տեսակետները: Սա է հարցը: Եռանախագահողները չեն հուսահատվում, Հայաստանն էլ չի հուսահատվում:
Մենք նրանց հետ շարունակելու ենք ջանքերը Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Շատ կարևոր է նաև 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերի իրականցման անխտիր հանձնառությունը, բացառապես խաղաղ կարգավորման և, իհարկե, այս մեխանիզմների ստեղծման, որոնք կարող են լինել ոչ միայն հետաքննության, այլև զսպման մեխանիզմներ, որոնք կկարողանա սահմանափակել լարվածությունը տարածքաշրջանում և ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծվի բանակցային գործընթացի համար»,- ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը:
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01