Հայաստանի տարբեր հատվածներում հաճախ էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են լինում: Խափանումների համար երբեմն պատճառ են լինում ենթակայանների մաշված սարքավորումները: Դրանց վերակառուցման արդյունքում հնարավոր կլինի բաժանորդներին զերծ պահել անհարմարություններից, նաև նվազագույնի հասցնել կորուստները, բարձրացնել էներգահամակարգի հուսալիությունը, կրճատել շահագործման ծախսերը:
Առաջիկայում նախատեսվում է վերակառուցել «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանները:
Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» և «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրերի շրջանակներում հայտարարվել է մրցույթ: Միջազգային մրցույթի արդյունքներով՝ Decon International GmbH/Consulectra Unternemensberatung GmbH (Գերմանիա) համատեղ ձեռնարկության հետ կնքվել են նշված ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատուի պայմանագրեր։ Շինարարության մեկնարկը կտրվի հաջորդ տարվա առաջին կեսին։ Վերակառուցման ավարտի և շահագործման վերջնաժամկետը 2018թ. վերջն է: Կապալառու կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր, ներկայումս իրականացվում ենթակայանների նախագծման աշխատանքներ։
Նշենք, որ «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների համար կնքված պայմանագրի գինը կազմել է շուրջ 1 մլն եվրո, «Աշնակ» ենթակայանինը՝ 339,4 հազար եվրո։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55