ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանն ապրիլի 21-ին հրապարակել էր ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նախնական հանրային զեկույց: Զեկույցը վերաբերում էր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների, զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների անարգման փաստերին, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների հրետակոծությանը։
Արցախի մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է 2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ նոր զեկույց։ Այս զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատժում(execution), և մարմինների անարգում:
Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը ներկայացնող Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցն արդեն ներկայացվել է դիվանագիտական խողովակներով:
«Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին։
– Պարոն Մելիքյան, կա՞ն արդյոք ակնկալիքներ, որ զեկույցի հրապարակումը կստանա միջազգային համապատասխան գնահատական և Ադրբեջանն այդ հանցագործությունների համար իրավական պատասխանատվություն կկրի։
– Հուսով եմ, որ միջազգայիւն իրավունքը կաշխատի։ Եվ դրա համար կանեմ օրենքով սահմանված, իմ լիազորությունների շրջականում ամեն ինչ։
– Նշում եք, որ դիվանագիտական խողովակներով է տարածվելու՝ կմանրամասնե՞ք։
– Դա արդեն ինքը բացատրող է։ Լրացուցիչ չէի ուզենա պարզաբանել։
– Միջազգային ընդհանուր արձագանքն ինչպե՞ս եք գնահատում։
– Դեռ ժամանակը բավարար չէ։ Խոսքը դեռ երկրորդ զեկույցի մասին է, և մենք դեռ ժամանակ ունենք մեր ուղերձը հասցնելու համար։ Ավելի ուշ կկարողանանք գնահատական տալ։
– Խոսքն ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ միջազգային ընդհանուր արձագանքի մասի՞ն է։
– Ընդհանուր արձագանքը խիստ անբավարար է, և դա պայմանավորված է նրանով, որ ԼՂ-ում մենք չունենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կկարողանային անկողմնակալ դիտորդի դեր կատարել, և հավաստիություն ունեցող տեղեկատվություն մատուցել միջազգային կառույցներին։
Ավելին` այստեղ:
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
11:06 16.06.25
10:57 16.06.25
10:43 16.06.25
11:44 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03