Հայաստանում և ամբողջ աշխարհում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական արժեքների համար պայքարողների տարածքը նեղանում է: Այս մասին այսօր Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների տան համակարգող Հովհաննես Մադոյանը:
«Ամբողջ աշխարհում տեսնում ենք, որ քաղաքացիական հասարակության և դեմոկրատական արժեքների համար պայքարողների տարածքը նեղանում է: 80-ականնների վերջերից , երբ վերելք ապրեց քաղաքացիական հասարակությունը, երևի պետություններն զգացին, որ իրենց այդքան էլ ձեռնտու չէ ակտիվ քաղաքացիական հասարակություն ունենալը, որ այն շատ հարցերում ազդում է պետության վարած քաղաքականության վրա և սկսեցին սահմանափակումներ մտցնել այդ ուղղությամբ աշխատող մարդկանց ու կազմակերպությունների վրա»,- ասաց նա։
Հովհաննես Մադոյանը նշեց, թե կան երկրներ, որ այդ սահմանափակումներն ամրագրում են անգամ օրենքով, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն է, սակայն Հայաստանում սահմանափակումները դեռևս օրենքով չեն ամրագրված։
«Հայաստանում իրավունքները սահմանափակվում են ոչ պետական կառույցների կողմից, երբ հասարակական կազմակերպություններն սկսում են աշխատել մարդու իրավուքների պաշպանության ուղղությամբ»,– նշեց նա։
Հովհաննես Մադոյանի խոսքով՝ մյուս գործոնը, որը նպաստում է ժողովրդավարական արժեքների համար պայքարողների տարածքի նեղացմանը, ռեսուրսների սակավությունն է: Բանախոսը նշեց, որ վերջին տարիներին ֆինանսական ճգնաժամը, թերևս, ավարտվել է, սակայն դրա հետևանքները դեռ կան։
«Ֆինանսական ճգնաժամը, միգրացիան, քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների ֆինանսական ռեսուրսը պակասել է, և սա միայն մեր տարածաշրջանում չէ»,– ընդգծեց նա:
Հովհաննես Մադոյանը նաև նշեց, որ առավել խոցելի խմբերն են ԼԳԲՏ-ն, գենդերային հավասարության համար պայքարողներն ու անգամ բնապահպանները.«Այդ իրավիճակում Հայաստանն, իհարկե, գտնվում է այդ գործընթացի սկզբում, դեռ կտրուկ օրենսդրական փոփոխություններ չունենք»:
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01