Ամեն երեխա քնի անհատական պահանջ ունի: Երեխայի գրգռված վիճակը վկայում է ,որ նա լավ չի քնել: 2.5-4 տարեկան երեխայի գիշերային քունը 10-15 ժամ է, 4 տարեկանից հետո 9-13 ժամ: Երեխային պետք է քնելու նախապատրաստել հանգիստ և անվրդով: Երեխային պետք է միշտ նույն ժամին պառկեցնել քնելու: Նախապես նրան պետք է հիշեցնել, որ քնելու ժամն է: Երեխային պառկեցնելուց առաջ կարող եք նրան հեքիաթ պատմել: Երեխային վարժեցրեք ինքնուրույն քնելուն: Երեխային քնացնելու հետ կապված դժվարությունները հաճախ մտահոգում են շատ ծնողների: Երեխաների մի մասը գիշերը մեկ կամ երկու անգամ են արթնանում, իսկ մյուսները պահանջում են ծնողների ուշադրությունը: Եթե ծնողները երեխային քնեցրել են օրորելով, կամ շշից հեղուկ խմեցնելով, ապա արթնանալիս երեխան կպահանջի նույնը` որ օրորեն, կամ շիշ տան: Իսկ եթե երեխան վարժվել է ինքնուրույն, մենակ քնելուն, ապա արթնանալիս նա նորից քուն կմտնի առանց ծնողներին արթնացնելու: Երեխայի քնելուց 1-2 ժամ առաջ ցանկալի է դադարեցնել աղմկոտ խաղերն և հեռուստացույց դիտելը: Երեխային կարելի է թույլ տալ, որ ինքնուրույ կատարի քնին նախորդող գործողությունները` լվացվելը, գիշերանց հագնելը, ծնողներին համբուրելը: Շատ երեխաներ դժվարությամբ են համակերպվում ծնողներից առանձին քնելուն: Նման դեպքերում ննջարանի դուռը բաց թողնելը, լույսը վառ պահելը, սիրած խաղալիքը անկողնում դնելը կարող է մխիթարել երեխային, երբ նա գնում է քնելու, կամ գիշերն արթնանում է: Եթե երեխան գիշերն արթնանալու և Ձեզնից հեռու գտնվելու պատճառով լացելու սովորություն ունի, հանգիստ մոտեցեք երեխային, հանգստացրեք, բարի գիշեր մաղթեք և հասկացրեք, որ պիտի քնի, առանց ավելորդ բառերի, մի զայրացեք, մի բղավեք, մի օրորեք: Եթե երեխան հաճախակի ելնում է իր անկողնուց և գալիս է ծնողների սենյակ, խիստ ձայնով բացատրեք, որ չի կարելի նման բան անել, ընգդծելով, որ նա պետք է քնի իր անկողնում: Պետք է հետևողական լինել, որպեսզի երեխան հասկանա, որ դուք Ձեր խոսքի տերն եք: Երեխան պետք է ունենա իր անկյունը, որտեղ պահվում են նրա խաղալիքները, դա նրա փոքրիկ թագավորությունն է, դա փոքրիկին կվարժեցնի Ձեր անձնական կյանքը հարգելուն:
*Երեխային շատ վաղ քնելու մի ուղարկեք, երբեք նրան պատժելու համար քնելու մի ուղարկեք:
*Օրվա ընթացքում երեխան պետք է շատ շարժվի և լինի մաքուր օդում:
*Հաստատակամ եղեք: Երեխայի վարքագիծը որպես լկստվախություն մի ընկալեք. Այդպես երեխան հաճախ ուշադրություն է հրավիրում իր վրա:
*Երեխային մի պառկեցրեք քնելու եթե նա հուզված է, կամ եթե դուք բարկացել եք նրա վրա:
*Երեխային կարելի է քնելու պառկեցնել իր սիրած խաղալիքի հետ:
* Ննջարանում պետք է բավականաչափ տաք լինի:
* Եթե երեխան քնելուց առաջ միշտ լաց է լինում, աշխատեք իմանալ լացի պատճառը:
*Խրախուսեք երեխային, երե նա Ձեզ առավոտ շուտ չի արթնացնում:
Աղբյուրը՝ aroxjblog.am
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01