Պահեստազորայինները կարևոր դերակատարություն ունեն մեր երկրի պաշտպանության գործում, իսկ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ պաշտպանության համակարգում պահեստազորայինների պատրաստվածության բարձրացման կարիք կա. ԱԺ-ում «Պահեստազորայինների պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով հրավիրված լսումների ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Պատգամավորը պահեստազորայինների խնդիրները բաժանեց մի քանի հիմնական խմբերի։ «Օրենսդրական և իրավական մակարդակում անհրաժեշտ են հավելյալ մեխանիզմներ վարժանքների, վարժական հավաքների կազմակերպումը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Ապրիլյան պատերազմը վեր հանեց մի շարք խնդիրներ, որոնք ուղղված են նաև հայրենիքի պաշտպան կամավորների կողմից բանակի լիարժեք ինտեգրմանը, կառավարմանը և մարտական պատրաստվածությանը»,- նշեց նա:
Կորյուն Նահապետյանը նշեց, թե կառուցվածքային ինստիտուցիոնալ առումով անհրաժեշտ է պահեստազորայինների նոր մոդել մշակել:
«Գործող պահեստազորային համակարգը պահանջում է նպատակային ֆինանսավորում, մեր խնդիրն է ձևավորել այնպիսի համակարգ, որը նվազ միջոցներով կապահովի առավելագույն արդյունք։ Նախ` անհրաժեշտ է կատարելագործել պայմանագրային պահեստազորային համակարգը՝ հնարավորություն տալով քաղաքացիական բնակչությանը որոշակի վճարի դիմաց ընդգրկվել պահեստազորային ծառայության մեջ։ Սա հնարավորություն կտա պահեստազորայիններին համադրել զինվորական գործը և քաղաքացիական աշխատանքը»,-խոսքը եզրափակեց պատգամավորը։
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01