Տկարամտությամբ տառապող հիվանդները հաճախ են կորչում. հիշողության հետ կապված խնդիրների պատճառով նրանք կարող են տնից շատ հեռու հայտնվել՝ չհիշելով ո՛չ իրենց հասցեն, ո՛չ տան ճանապարհը, ո՛չ հարազատների հեռախոսահամարները եւ ո՛չ էլ անգամ սեփական անունը, մինչ նրանց հարազատներն ու մտերիմները որոնումների մեջ են լինում:
Ճապոնիայում խնդրի լուծման ինքնատիպ միջոց են առաջարկել. Իրումե քաղաքում «նշումների» նոր համակարգ են մշակել այն մարդկանց համար, որոնք մեծ հավանականությամբ տանից դուրս գալուց հետո կմոռանան հետդարձի ճանապարհը: Նրանց եղունգներին QR կոդեր են տեղադրում՝ տեղեկատվությամբ, թե ովքեր են նրանք եւ որտեղ են ապրում:
Նախկինում նման հիվանդների հարազատներին առաջարկում էին նրանց հագուստին կամ կոշիկին անուն-ազգանունով եւ հասցելով թղթեր փակցնել, սակայն հավանականություն կար, որ հիվանդ մարդը տանից դուրս գալիս չի հագնի անհրաժեշտ հագուստը կամ կոշիկը:
Նոր՝ անջրանցիկ քառակուսի ինքնակպչուն ժապավենը եղունգի վրա պահպանվում է մինչեւ 2 շաբաթ: Այն կարելի է փակցնել ոչ միայն ձեռքի, այլեւ ոտքի եղունգին, որպեսզի անմիջապես աչքի չընկնի: Ոստիկանությունը սքաների օգնությամբ կկարողանա ստանալ կորած մարդու բոլոր տվյալներն ու կախվել նրա հարազատների հետ: Ճապոնիայում այդ ինքնակպչուն ժապավեններն անվճար են:
Ճապոնիայի բնակչությունը ծերանում է (իսկ տարիքի հետ տկարամտության տարբեր տեսակների առաջացման վտանգը մեծանում է). ներկայում բնակչության ավելի քան մեկ քառորդը նշել է ծննդյան 65-րդ տարեդարձը: Սպասվում է, որ մինչեւ 2055 թվականը տարեց մարդկանց թիվը կհասնի 40%-ի, այն դեպքում, երբ երկրի բնակչության ընդհանուր թիվը կնվազի՝ 127 մլն-ից հասնելով 90 միլիոնի:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55