ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում ունենալով «1000 դրամի» նախագիծ անվանումն ստացած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի» փաթեթը, որն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Նախ` հանձնաժողովի անդամները հաստատեցին բուն նախագծի իրականացման համար համալրվող 9 օրենքների նախագծերը: Այնուհետև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ էլ, չնայած քննարկումներին, կներկայացվի պարտադիր սկզբունքը հաշվի առնելով:
Հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ չնայած կարծում է՝ օրենսդրական նախաձեռնությունը իրոք անհրաժեշտություն է, բայց բայցեր կան: Նա նախ հարցրեց, թե ինչքան գումար է նախատեսում, որ կարող է հավաքագրվել այս օրենքի հետևանքով:
«Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ կամավորական սկզբունքը գործեր և նվազագույն աշխատավարձ ունեցողներից ընդհանրապես չգանձել, և համակարծիք եմ, որ 200 հազարից ավելի ստացողներից ավելի գանձվի»,-ասաց նա:
Նախարար Սարգսյանը նշեց, թե առիթ ունեցել է ասելու, որ մոտ 4,5 մլրդ է դրված հնարավոր վճարումների գոյացման համար:
Նաև նշեց, որ կամավոր սկզբունքը քննարկել են, և մանրակրկիտ ուսումնասիրելով «Մարտիկ» հիմնադրամի տարբերակը։ Նախարարը նշեց, որ եթե սկզբնական շրջանում կար հասարակության վստահությունը հիմնադրամի նկատմամբ, վերջում արդեն այդ վստահությունը խաթարվեց:
Պաշտպանության նախարարը ասաց, որ «Մարտիկ» հիմնադրամի գործառույթի շրջանակներում կամավոր սկզբունքով հաջողվել է հավաքել բուն գործունեության ընթացքում մոտ 1,2 մլրդ դրամ, որը ներկայիս նախագծով նախատեսածից մի քանի անգամ պակաս է:
«Այսիքն երբ անվստահության խնդիր չկար, նվիրատվության թիվն ամենադինամիկ շրջանում չի անցել մոտ 7000 –8000 նվիրատուն»,-ասաց նա:
Նախարարը նաև փարատեց բոլոր նրանց անհանգստությունը,ովքեր հարցնում էին, թե ինչ եղավ «Մարտիկ» հիմնադրամի գումարները: «Այդ գումարներն անձենռնամուխ են ինչպես կանոնադրությամբ գոյություն ունեն, և մայր գումարից ստացվող տոկոսները կարող են կանոնադրական նպատակների համար ծախսվել, որն էլ արվել է հիմնադրամի հոգաբարձուների որոշմամբ»,-ասաց նախարարը:
«Դա բերել որպես անվստահության պատճառ՝ այդքան էլ լեգիտիմ չէր»,-ասաց նախարարը և բացատրեց, թե կան հարկատեսակներ, որոնք շահույթի համար չեն նախատեսվում:
«Հաշվի առնելով եղած փորձը և մեր առջև դրված խնդիրը, դա մարտական հերթապահության զինծառայողների սոցիալական պաշտպանվածության վիճակի բարելավումն է, մենք նպատակահարմար ենք գտնում պահպանել մոտեցումները, որ կան օրենքի նախագծում, և պարտադիր վճարը պահպանելով որպես հիմք՝ հնարավորություն ստեղծել կամավոր լրացուցիչ վճարումներով ավելացնել այդ հիմնադրամի միջոցների ծավալը»,-ասաց նա:
Հանձնաժողովը նախագիծը հաստատեց 4 կողմ 1 դեմ քվեարկությամբ:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44