ՀՀ Ընտրական օրենսգրքի 4+4+4 ձևաչափով քննարկումներին մասնակցած քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս սույնով հայտնում ենք, որ հրաժարվում ենք ընդգրկվել Ազգային ժողովի ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N1158-Ն որոշմամբ, որի նպատակն է կազմակերպել ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտն ումշտադիտարկելու՝ էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը:
Կարևորելով հանրային վերահսկողությունը բոլոր փուլերում, այդուհանդերձ ձեռնպահ ենք մնում ներգրավվել այս հանձնաժողովում, քանի որ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներիս համար լրջագույն խնդիրը գործուն լիազորություններ չունեցող այս կառույցի գործարկումը չէ, այլ դիտորդական առաքելությունների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների՝ ընտրական օրենսգրքով նախատեսված աննախադեպ սահմանափակումները, որոնց առկայությունն արդեն իսկ կասկածի տակ է դնում ընտրությունների արդարությունն ու օրինականությունը, և այդ չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու իշխանության պատրաստակամությունը:
Խնդրահարույց է նաև հիշյալ եռակողմ հանձնաժողովի գործառույթների, դրա գործունեության և լիազորությունների սահմանման վերաբերյալ կառավարության որոշման կայացման ոչ ներառական բնույթը, ինչպես նաև՝ այդ որոշմամբ սահմանված պայմանները, որոնք պարտադրվում են քաղաքացիական հասարակությանը և դրա առանձին ներկայացուցիչներին:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բազմաթիվ քննարկումներն ու դրանց արդյունքում դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանփակումները վերացնելու վերաբերյալ արված առաջարկությունները այդպես էլ օրակարգային չդարձան կառավարության համար, իսկ որոշ դրական փոփոխությունները, որոնք հնարավոր եղավ արձանագրել ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, ստվերվեցին և չեզոքացվեցին ակնհայտ անհամաչափ սահմանափակումներով և ներդրված պատասխանատվության ինստիտուտներով, որոնք ևս չէին դարձվել լայն քննարկման առարկա:
Հաշվի առնելով վերագրյալը, աննպատակահարմար ենք համարում մեր ներգրավումն այս հանձնաժողովում: Միևնույն ժամանակ, հնարավորինս ուշադրության կենտրոնում ենքպահելու հանձնաժողովի աշխատանքը՝ ակնկալելով թափանցիկ և հրապարակային գործունեություն:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ԻՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01