Չնայած որ «խոնդրոզ» բառը հունարենից թարգմանած նշանակում է «աճառ, կռճիկ»՝ օստեոխոնդրոզ բառը ընկալվում է ոչ թե որպես աճառային հյուսվածքի ամբողջական վնասվածք, այլ միայն ողնաշարային աճառների խնդիրներ: Օստոխոնդրոզի դեպքում խախտվում է միջողնային սկավառակների կառուցվածքը, և հետևաբար, նրանց ֆունկցիան: Միջողնային սկավառակները ապահովում են մեր ողնաշարի ճկունությունն ու շարժունակությունը:
Օստեոխոնդրոզի պատճառները լինում են ներքին (էնդոգեն) և արտաքին (էկզոգեն):
Էնդոգեն պատճառ կարող են լինել ներարգանդային ողնաշարի զարգացման խախտումները, ժառանգական նախատրամադրվածությունը և աճառային հյուսվածքի փոփոխությունները աճման ընթացքում:
Օստեոխոնդրոզի էկզոգեն պատճառը ողնաշարի վրա ծանրաբեռնվածության սխալ բաշխումն է, որն էլ ամենաճնշված հատվածներում հանգեցնում է աճառային հյուսվածքի փոփոխության: Հիվանդություն կարող են առաջացնել նաև ողնաշարի վնասվածքները, վարակները, մեջքի թուլացած մկանները, ողնաշարի Տ-աձև կորությունը, ծանրություններ քարշ տալը, անհարմար դիրքում երկարատև մնալը և այլն:
Օստեոխոնդրոզ կարող է ի հայտ գալ ոչ միայն սխալ կեցվածքով մարդկանց մոտ, այլև նրանց, ովքեր ֆիզիկապես մարզվում են: Բացի զուտ մեխանիկական պատճառներից, օստեոխոնդրոզի առաջացմանը նպաստում են նաև նյութափոխանակության խանգարումը (հիմնականում ֆոսֆորի, կալցիումի ), միկրոտարրերի և վիտամինների (մագնիում, ցինկ, վիտամին D) պակասը:
Ի՞նչ է տեղի ունենում
Ծանրություններ բարձրացնելիս, ցատկեր կատարելիս, մշտապես ծանրություններ բարձրացնելիս առաջանում են միջողնային սկավառակների միկրովնասվածքներ: Եթե դա տեղի է ունենում պարբերաբար, ապա միջողնային սկավառակները ժամանակի ընթացքում կորցնում են ճկունությունը, մաշվում , և ողերի միջև հեռավորությունը նվազում է:
Ինչպե՞ս է այն դրսևորվում
Օստեոխոնդրոզի գլխավոր նախանշանը ցավն է: Անկախ այն բանից, թե որտեղ են գտնվում վնասված միջողնային սկավառակները, ցավ կարող է զգացվել պարանոցի, ուսերի, ձեռքերի, մեջքի և նույնիսկ կրծքավանդակի շրջանում: Երբեմն մարդուն թվում է, թե սիրտն է ցավում, այնինչ դա օստեոխոնդրոզի հետևանքով առաջացած մկանային ցավ է: Միաժամանակ մարդը զգում է գերլարվածություն և նյարդերի ընդարմացում:
Նման բողոքների դեպքում պետք է դիմել նյարդաբանին և վնասվածքաբանին: Բժիշկը զննում է ողնաշարը, ստուգում ուղեղի արյունաշրջանառությունը, անհրաժեշտության դեպքում նշանակում ռենտգենոգրաֆիա, ԿՏ կամ ՄՌՏ հետազոտություն:
Օստեոխոնդրոզի բուժման մեթոդները բազմազան են. դեղորայք, մանուալ թերապիա, ասեղնաբուժություն, մերսումներ և բուժական մարմնամարզություն: Միայն այն դեպքերում, եթե հիվանդությունը ուղեկցվում է ճողվածքով, կատարվում է վիրահատական միջամտություն:
Աղբյուր՝ doctors.am
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01