Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ին` Կահիրեի (Եգիպտոս) Ս. Պետրոս և Ս. Պողոս եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության առիթով, որին զոհ են դարձել բազմաթիվ անմեղ մարդիկ:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և Հայոց Եկեղեցու հոտի անունից խորին վշտակցություն է հայտնել Նորին Սրբությանը և Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալներին:
«Մենք խստագույնս դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները քրիստոնեական եկեղեցիներում և կոչ ուղղում բարի կամքի տեր բոլոր մարդկանց անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխարգելելու մարդկության դեմ գործվող նման հանցագործություններն ու ոճիրները», - ասվում է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:
Աղոթելով սպանվածների հոգիների հանգստության համար` Նորին Սրբությունն իր հոգևոր եղբորը և ղպտի ժողովրդին ցանկացել է Սուրբ Հոգու մխիթարություն և շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալներին մաղթել է խաղաղություն և անվրդով կյանք` առանց նման հանցագործությունների և սարսափելի ահաբեկչական դրսևորումների:
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33