Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը դեկտեմբերի 12-ին շրջայց է կատարել ուսումնական կենտրոնում՝ հետևելու մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի ընթացքին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«78 թափուր հաստիքի համար պայքարում է 353 դիմորդ»,-նկատել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Առաջին փուլն անց է կացվում թեստավորման ավտոմատ համակարգով. մաքսային գործին առնչվող հարցաշարը լրացնելուց անմիջապես հետո մասնակցի վաստակած միավորը հայտնվում է համակարգչի էկրանին: Երկրորդ փուլը լինելու է հարցազրույցի ձևաչափով: Բոլոր մակարդակները հաջողությամբ հաղթահարողները կոմիտեում աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան:
«Համակարգը կհամլրեն նոր մոտեցումներով, բարձր մակարդակով աշխատելու պատրաստ խելացի և բանիմաց կադրերը»,-վստահեցրել է Վախթանգ Միրումյանը:
Մասնակիցներից շատերն ուժերը փորձում են միաժամանակ մի քանի տեղի համար: Ընտրությունը լայն է՝ մաքսանենգության դեմ պայքարից, մաքսային ձևակերպումներից, վերլուծությունից ու ռիսկերի կառավարումից մինչև վարչարարության մեթոդաբանության, ներքին աուդիտի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ: Օրինակ՝ Արտաշես Ղամբարյանը միաժամանակ երկու թափուր պաշտոնի համար է դիմել: Մեկի գծով թեստային փուլը հաջողությամբ է ավարտել. «Թեստում ներառված էին հարցեր ՀՀ սահմանադրությունից, Մաքսային օրենսգրքից, «Մաքսային ծառայության մասին օրենքից» և ԵԱՏՄ օրենսդրությունից: Առաջին փուլը հաղթահարել եմ 100 միավորով»:
Մաքսային վարչարարություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող Արշալույս Բաղունցն իրեն տեսնում է մաքսային ոլորտում և օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում է համալրել մաքսային ծառայողների շարքերը. «Կրտսեր պաշտոնի համար նախատեսված հարցաշարը բաղկացած է 20 հարցից՝ 5-ական միավորով: Առաջադրանքը կատարելուց անմիջապես հետո համակարգն ամփոփում և ցույց է տալիս մեր գնահատականը: Այսինքն՝ մարդկային գործոնը բացառվում է, միայն կարող ենք փաստել հանձնաժողովի անդամների անկողմնակալ վերաբերմունքի և քննության լավ կազմակերպման մասին»:
Կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հետաքրքրվել է մրցույթի մասնակիցների տրամադրվածությամբ և նրանց հաջողություն մաղթել: Նա շրջել է նաև հարկ վճարողների սպասարկման սրահով ու ծանոթացել աշխատանքների կազմակերպմանը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44