«Բժշկագիտության և բժշկական կրթության ակտուալ հարցերը» խորագրով միջազգային համաժողովը անցկացվեց դեկտեմբերի 7-8-ը, Մոսկվայում, Կրթության ռուսական ակադեմիայում։ Համաժողովն համախմբել էր հետխորհրդային երկրների երիտասարդ բժիշկներին՝ քննարկելու երիտասարդ բժիշկներին հուզող բժշկագիտության հարցերն ու նպատակ ուներ համատեղ մեխանիզմներ մշակել երիտասարդ մասնագետների փորձի փոխանակման և գիտապրակտիկ զարգացման համար։ Համաժողովի օրակարգային հարցերից էին նաեւ բուժաշխատողների պաշտպանության եւ շարունակական մասնագիտական զարգացման հարցերը։ Գիտաժողովի շրջանակներում բացման խոսքով հանդես եկան Կրթության ռուսական ակադեմիայի փոխտնօրեն Յու. Զինչենկոն, ՌԴ «Բժշկական ազգային պալատի» Խորհրդի անդամ Օ. Նագիբինը, ՌԴ «Վաստակավոր բժիշկների ասոցիացիայի» նախագահ Վ. Եգորովը, ՌԴ «Երիտասարդ բժիշկների համագործակցության» գլխավոր տնօրեն Իլյա Իլյինցևը, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանը: «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարեւորեց համաժողովի անցկացումը հատկապես հետխորհրդային երկրների երիտասարդ բժիշկների միջեւ գործընկերային կապերի հաստատման տեսանկյունից, որը փորձի փոխանակման հնարավորություն կընձեռի։ Համաժողովի արդյունքում ձևավորվեցին միջազգային աշխատանքային խմբեր` կազմված համաժողովին մասնակից պետությունների երիտասարդ բժիշկներից և որոշում կայացվեց ստեղծել միասնական գիտական ամսագիր, որը հնարավորություն կտա ապահովել փորձի փոխանակումը երիտասարդ բժիշկների միջև և խթանել նրանց գիտապրակտիկ զարգացումը: Հիշեցնենք, որ համաժողովը կազմակերպվել էր «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի», ՌԴ «Երիտասարդ բժիշկների միավորման» և Կրթության ռուսական ակադեմիայի կողմից՝ ՀՀ առողջապահության և ՌԴ կրթության և գիտության նախարարությունների պաշտոնական աջակցությամբ` «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» և ՌԴ «Երիտասարդ բժիշկների միավորման» համագործակցության շրջանակներում:


14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01