ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այսօր պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին, ասել է, որ այսօր Արցախի հաղթանակած բանակը պայքարում է ֆաշիզմի նոր դրսևորման դեմ։
«Շուշիի ազատագրումը բեկումնային էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում և միգուցե պատահական չէ, որ ձեռք բերված հաղթանակը համընկնում է ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա հետ։
Այսօր Արցախի հաղթանակած բանակը պայքարում է ֆաշիզմի նոր դրսևորման դեմ։ Ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմ, այն, ինչին մենք ականատես եղանք ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Ի՞նչ են, եթե ոչ ֆաշիզմ, այլատյացությամբ, անհանդուրժողականությամբ և թշնամանքով լի հայտարարությունները, որոնք հնչում են Բաքվից։ Այսօրվա տոնը վառ ապացույց է, թե ինչ է լինում ֆաշիզմի վերջը»,– ասել է նա։
Նախարարը նշել է, որ վեց հարյուր հազար հայ է մասնակցել Երկրորդ աշխարհամարտին, որոնցից մոտ կեսն է վերադարձել տուն։
«Հայրս մասնակցել է Ստալինգրադի հաղթական ճակատամարտին, մորս երկու եղբայրները զոհվել են ռազմաճակատում։ Չկա հայ ընտանիք, որն իր մասնակցությունը չի բերել Հայրենական մեծ պատերազմին։ Ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել և, ինչպես տեսնում եք, այսօր էլ ունի»,– ասել է նա։
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44