ԵՊՀ-ն «супер ВУЗ». Սանկտ Պետերբուգում այսպես է ներկայացրել մեկնաբանը “ACM ICPC” ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կիսաեզրափակչի պարգեւատրման արարողության ժամանակ Երեւանի պետական համալսարանը: Աշխարհում հայտնի այս մրցույթի կազմակերպիչը ԱՄՆ-ն է, իսկ գլխավոր հովանավորը IBM-ը:
«ACM ICPC» համաշխարհային օլիմպիադայի հյուսիս-արեւելյան եվրոպական տարածաշրջանի (NEERC) կիսաեզրափակիչը դեկտեմբերի 3-4-ը զուգահեռ ընթացել է չորս քաղաքներում` Թբիլիսիում, Սանկտ Պետերբուրգում, Ալմաթիում, Բառնաուլում: Հայաստանյան բուհերից օլիմպիադային մասնակցում էին ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը:
Պայքարն ընթանում էր 226 թիմերի միջեւ, որոնք ներկայացնում էին նախկի նխորհրդային երկրների լավագույն բուհերը:
“ACM ICPC” ծրագրավորման ուսանողական ամենահեղինակավոր համաշխարհային օլիմպիադայի պատմության մեջ առաջին անգամ հայաստանյան թիմն անցել է եզրափակիչ, որը տեղի կունենա ԱՄՆ-ում 2017թ. մայիսին: Թիմի կազմում են ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Ալբերտ Սահակյանը, Հրայր Հարությունյանը եւ Տիգրան Մամիկոնյանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, NEERC-ARMENIA տարածաշրջանի մրցույթի տնօրեն Վահրամ Դումանյանը: Միաժամանակ նա նշեց, որ մրցակցությունն ի սկզբանե ծավալվում է աշխարհի շուրջ 2700 համալսարանների հարյուր հազարավոր ուսանողների միջեւեւ եզրափակիչ են անցնում ընդամենը 128 բարձրագույն ուսումնական հաստատություն.Երեւանի պետական համալսարանը դրանց թվում է: Դումանյանի խոսքով՝ 2000թ. սկսած՝ ԵՊՀ-ն մասնակցել է հեղինակավոր այս օլիմիպիադային եւ այժմ նման արդյունք է գրանցել: «ԵՊՀ-ում ձեւավորված օլիմպիական մթնոլորտի եւ ուսանողների երկարամյա նպատակասլացության արդյունքում ծնվեց այս հաղթանակը: Մեր նվաճումը գնահատում եմ որպես պատմական: Սա իրոք աշխարհի մասշտաբով նվաճում է»,-սաց նա:
Վահրամ Դումանյանը նշեց, որ մրցույթի բարդագույն խնդիրներից մեկը միայն ԵՊՀ թիմին հաջողվեց լուծել եւ Սանկտ Պետերբուգում տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ ԵՊՀ-ն ներկայացվել է որպես “супер ВУЗ”: Նա նշեց, որ «ACMICPC» ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ փուլում կան այնպիսի հզոր համալսարաններ, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, որ նաշխարհի գործող չեմպիոնն է, Շանհայի համալսարանը, Հարվարդի համալսարանը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետ.համալսարանը, Մասաչուսեթի տեխնոլոգիական համալսարանը (ԱՄՆ), Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանը եւ ուրիշ հայտնի համալսարաններ:
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01