Դեկտեմբերի 10-ին և 11-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կրկին մեկ տանիքի տակ էին հավաքվել ջավախքցի ներկա և ապագա առաջնորդները՝ նոր գիտելիքներ ստանալու և հմտություններ զարգացնելու պատրաստակամությամբ:
Հանրային իրազեկում, բանակցային հմտություններ, հռետորիկա, հաղորդակցման հմտություններ. այս թեմաներն էին ընդգրկված առաջնորդության դասընթացի 3-րդ և 4-րդ օրվա ծրարգում, իսկ իրենց հարուստ փորձով և հմտություններով կիսվելու էին եկել «Դիտակետ» լրատվական կայքի գլխավոր խմբագիր, Փաստաբանական դպրոցի դասախոս Հայկ Հակոբյանը, Center for Excellence in Negotiation (CEN) բանակցությունների զարգացման կենտրոնի համահիմնադիր Նշան Մաթևոսյանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հովհաննես Հովհաննիսյանը և «Հարմոնիա» ՀՀԶԿ հիմնադիր-նախագահ Աշխեն Մկոյանը:
(Ջավախքցի երիտասարդների առաջնորդության դասընթացի 1-2 օրերը)
Խոսելով դասընթացի արդյունավետության մասին՝ մասնակիցները նոր գիտելիքներ և հմտություններ ձեռքբերելուն զուգահեռ ընդգծում էին նաև միմյանց հետ ծանոթանալու, ընկերանալու հանգամանքը:
Մասնակիցներից Սեդրակ Նալբանդյանը դասընթացի արդյունավետությունը գնահատեց գերազանց և նշեց, որ արդեն իսկ գործնականում կիրառում է ստացած հմտությունները, Անժելիկա Ափոյանը կարևորեց երիտասարդ ջավախքցիների համախմբված լինելը և ավելացրեց, որ դասընթացը օգնեց իրեն ազատվել բարդույթներից, փոխել աշխարհահայացքն ու մտածելակերպը, իսկ բանախոսներից «Երիտասարդների առաջնորդների դպրոց» ՀԿ-ի նախագահ Հայկ Մամիջանյանը, բարձր գնահատելով ՋԱՀ-ի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությունը, վստահություն հայտնեց, որ երիտասարդները ստացած գիտելիքներն ու հմտությունները հետագայում կուղղեն իրենց համայնքների զարգացմանը:
Դասընթացն ավարտված է, սպասելիքները՝ արդարացված, իսկ մասնակիցները՝ մոտիվացված ու զինված նոր գաղափարներով, ապագայի հանդեպ վստահությամբ ու մեծ հավատով:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ, Սփյուռքահայ ուսանողների խորհրդի և «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի հետ գործընկերությամբ պարբերաբար կազմակերպվում են ջավախքցի երիտասարդների ինքնազարգացմանն ու համախմբմանն ուղղված միջոցառումներ, որոնց շարքում առաջնային տեղ է զբաղեցնում Առաջնորդության դասընթացը:
«ՋԱՎԱԽՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01