Դեկտեմբերի 13-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի բարձրաստիճան մեկնարկային հանդիպմանը: ԵՄ քառամյա այս ծրագրով նախատեսվում է տարածաշրջանի երկրներում բարելավել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը:Հանդիպման մեկնարկին մասնակիցներին ողջույնի խոսք են հղել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պիոտր Սվիտալսկին:
ՀՀ բնապահպանության նախարարությունը շուրջ տասը տարի համագործակցում է Եվրոմիության հետ, իր խոսքում նշել է նախարար Արծվիկ Մինասյանը, ակնկալելով , որ այս ծրագրի շրջանակներում այդ համագործակցությունը հաջողությամբ կընդլայնվի: «Չնայած վերջին տասը տարիներին ջրերի կառավարման համակարգի բարելավման և անհրաժեշտ հիմնական օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման բնագավառում նկատելի առաջընթաց է արձանագրվել, այնուհանդերձ, անհրաժեշտ է իրականացնել «երկրորդ սերնդի» բարեփոխումներ՝ լիարժեք բարելավելու օրենսդրությունը, մոնիթորինգի և գնահատման տեխնիկական հզորությունները, ինչպես նաև որոշումների կայացման որակը»,- նշել է նախարար Արծվիկ Մինասյանը՝ մաղթելով արդյունավետ քննարկումներ, ինչը հիմք կհանդիսանա ծրագրի պատշաճ պլանավորման և իրականացման համար:
ԵՄ արևելյան գործընկերության «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրով ակնկալվում է ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավում, աջակցություն երկրի հիմնական գետավազանների ջրային հաշվեկշիռների ճշգրտման աշխատանքներում և ջրավազանային կառավարման պլանների իրականացման գործում:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44