Այո, Սևանա լճի տակ, Երևանյան լճի տակ, այլ ջրամբարներում որտեղ հնարավոր է, ցանկանում ենք ստեղծել թանգարաններ: Լինելու են ջրասուզակների համար,- «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե դուք մտավորականների հետ ասել էիք, որ ցանկանում եք Սևանա, Երևանյան լճերի տակ թանգարան ստեղծել, ինչքանո՞վ է դա իրատեսական, կա արդյո՞ք այդքան գումար, արդյո՞ք խորհրդակցել եք բնապահապանների հետ: Նախարարի խոսքով՝ խորհրդային անցյալից բավականին շատ արձաններ կան, որոնք այսօր պահեստներում ուղղակի փակված են: «1000-ավոր արձաններ են, մեր անցյալ պատմությունն է, որը պետք է ցուցադրել: Կարծում եմ՝ ջրասուզակների համար ստեղծելով այդ թանգարաները, մենք կկարողանանք նոր զբոսաշրջության հնարավորություն ստեղծել, երեխաներին ծանոթացնել թանգարանային հետաքրքիր նմուշների հետ: Դա լինելու է ոչ միայն ջրի հատակին, նաև ափամերձ տարածքում: Չեմ կարծում, որ քարե արձանները կարող են էկոլոգիային վնասել»,- ասաց Ա. Ամիրյանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարի նախատեսում են բացել լուսանկարչական, գորգերի, տիկնիկների թանգարաններ: Հարցին, թե արդյո՞ք Երևանում որևէ ազատ տեղ չկա Մնջախաղի թատրոնի շենք կառուցելու համար, նախարարն ասաց, որ ՊՈԱԿ-ների օպտիմալացման հետևանքով այդ ՊՈԱԿ-ների տարածքներն ազատվում են, և այն թատերա-երաժշտախմբերը, որոնք չունեն տարածք, թերևս հնարավոր է այդ տարածքները ծառայեն այդ նպատակին: «Իմ պաշտոնավարման ընթացքում գոնե ուզում եմ լուծել Մնջախաղի թատրոնի հարցը»,- ընդգծեց Ա. Ամիրյանը: Նախարարը տեղեկացրեց, որ հրահանգել է մշտապես բոլոր ՊՈԱԿ-ներում աուդիտ անցկացնել: «Առաջին իսկ աուդիտի արդյունքների հիման վրա արդեն որոշում է կայացվել ազատել Պատմամշակութային հուշարձանների պահպանման ՊՈԱԿ-ի տնօրենին: Նա այս պահին վատառողջ է, չեմ ստորագրել ազատման հրամանը, սպասում եմ առողջացմանը: Այդ ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են ֆինանսական չարաշահումներ, բավականին բացթողումներ: Մարդը պետք է ազատվի, պատասխան տա, վերականգնվեն այդ միջոցները: Իրավապահները պետք է զբաղվեն այդ հարցով»,- նշեց մշակույթի նախարարը: Օգտատերերը շատ հարցեր էին ուղղել մարզերում մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին: Ա. Ամիրյանն ասաց, որ 2017-ին իրականցնելու են 400 մշակութային այցելություններ՝ թատերական, երաժշական խմբեր, ցուցահանդեսներ. «Փորձելու ենք Երևանը բեռնաթափել մշակութային «ագրեսիայից»: Բավականին լուրջ աշխուժություն է փոխանցվելու մարզերին: Փորձում ենք հաշվառել՝ որտեղ կան մշակույթի տներ, բեմեր, դպրոցների դահլիճներ, բացօթյա հարթակներ»: Զուգահեռաբար, նրա խոսքով, բոլոր գյուղերով շրջելու է ֆիլմ ցուցադրող մի մեքենա՝ ցուցադրելով հայկական ֆիլմերը: Խոսելով «Հայֆիլմ» կինոստուդիայի մասին, Ա. Ամիրյանն ասաց, որ այն վերականգնելու համար հսկայական ներդրումներ են անհրաժեշտ. «Մենք քննարկում ենք այդ հարցը, պարզապես քանի դեռ լուծումը չունենք, չենք ուզում բարձրաձայնել: Մեր իրական ու վերջնական նպատակն է «Հայֆիլմ» կինստուդիայում ստեղծել կինոարտադրության միջավայր, բայց մինչև միջավայր ստեղծելը պետք է հասկանալ, թե ինչ միջոցներով ենք մենք նորոգելու այդ հրաշալի ստուդիաները, տաղավարները, ինչպես են լինի մնացյալ աշխատանքները: Այդ գործընթացի մեջ ենք, շուտով փորձենք հայտարարել, թե ինչ ենք անելու»: Հարցին, թե ի՞նչ է լինում կինոարտադրության ոլորտին տրվող 400 միլիոն դրամը, որտե՞ղ է ծախսվում, ինչո՞ւ կինոն չի զարգանում, նախարարը պատասխանեց. «Մենք 450 միլիոն դրամ ենք տալիս կինոարտադրության ՊՈԱԿ-ին՝ 150 միլիոնը՝ ՊՈԱԿ-ը պահելու համար, 300 միլիոնը՝ ֆիլմերի նկարահանման: Տարիների ընթացքում ունեցել ենք լավ ֆիլմեր, բայց այն արդյունքը չէ, որ պետությունն այսքան գումար ծախսելով պետք է ստանար: Մենք պետք է ունենայիք ավելի լավ արդյունք: Այս պահի դրությամբ կինոարտադրության ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխություններ ենք նախատեսում, տնօրենի, գեղարվեստական կազմի փոփոխություն, տնօրենների խորհուրդ է ձևավորվելու: Ուզում եմ վստահեցնել, որ 2017-ին կինոարտադրության ոլորտում արձանագրելու ենք բավականին լուրջ քայլերով առաջխաղացում»:
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01